Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 09:50

Թիլերսոնը խոստովանեց. «Իրանը կատարել է միջուկայն գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները»

Սա առաջին անգամն է, ինչ ԱՄՆ-ի նոր վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մէկը խոստովանում է, որ Իրանն ամբողջութեամբ կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը յայտարարել է, որ Իրանը կատարել է Միջուկային համապարփակ համաձայանգրով ստանձնած իր պարտաւորութիւնները: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:

Այս կապակցութեամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փօլ Ռայանին տեղեկացրել է, որ մինչ ապրիլի 18-ը Իրանն ամբողջութեամբ կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Միեւնոյն ժամանակ, նա Ներկայացուցիչների պալատի խօսնակին տեղեկացրել է միջուկային գործարքն ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան շահերին համապատասխանելու վերաբերեալ յատուկ ուսումնասիրութիւն անց կացնելու ԱՄՆ-ի կառավարութեան մտադրութեան մասին:

Նշենք, որ սա առաջին անգամն է, ինչ ԱՄՆ-ի նոր վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մէկը խոստովանում է, որ Իրանն ամբողջութեամբ կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։