Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 10:40

Թրամփը եւս 90 օրով երկարաձգեց Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել եւս 90 օրով երկարաձգել Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցումը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել եւս 90 օրով երկարաձգել Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցումը: Տեղեկացնում է ԻՌԱՆ-ն:

Որոշումն ընդունւել է այն բանից յետոյ, երբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտօնապէս տեղեկացրել է, որ մինչ ապրիլի 18-ը Իրանն ամբողջութեամբ կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Նշենք, որ Իրանի դէմ գործող պատժամիջոցները 90-օրեայ պարբերական ժամկէտներով սառեցման մասին որոշումն աւելի վաղ ընդունել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին վերջին որոշմը նա ընդունել էր իր պաշտօնավարման վերջին օրը, որի ժամկէտը լրանում էր այսօր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։