Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 12:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Տնտեսութեան հզօրացումն այսօր երկրի առանցքային եւ օրակարգային խնդիրն է»

«Պէտք է կայանայ առողջ, անվտանգ եւ ակտիւ ընտրութիւններ: Աստծոյ կամօք եւ ի հեճուկս թշնամիների հէնց այդպէս էլ կը լինի»,- ասել է այաթ. Խամենէին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր հանդիպել է Բանակի բարձրաստիճան հրամանատարակազմի եւ սպայակազմի հետ:

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է յատկապէս տնտսեութեան եւ առաջիկայ ընտրութիւնների թեմային:

«Տնտեսութեան հզօրացումն այսօր երկրի առանցքային եւ օրակարգային խնդիրն է»,- նշել է այաթ. Խամենէին:

Խօսելով առաջիկայ ընտրութիւնների մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է ակտիւ, առողջ եւ անվտանգ ընտրութիւնների անց կացումը՝ նշելով, որ բոլորը պէտք է զգան եւ հասկանան ընտրութիւնների կարեւորութիւնն ու նշանակութիւնը. «Պէտք է կայանայ առողջ, անվտանգ եւ ակտիւ ընտրութիւններ: Աստծոյ կամօք եւ ի հեճուկս թշնամիների հէնց այդպէս էլ կը լինի»,- ասել է այաթ. Խամենէին՝ յաւելելով, որ նման ընտրութիւնները երկրի համար կը վերածւեն լուրջ կապիտալի՝ առաւել ամրագրելով երկրի անվտանգութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։