Հա

Քաղաքական

19/04/2017

Դոկտ. Ռոհանի. «Կառավարութիւնը ջանք չի խնայելու բնական աղէտից տուժածներին օժանդակելու համար»

Թաւրիզի օդանաւակայանում ցաւակցելով ջրհեղեղի զոհերի հարազատներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ կառավարութիւնը ջանք չի խնայելու բնական աղէտից տուժածներին օժանդակելու համար:

«alikonline.ir» -  Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր այցելել է Արեւելեան Ատրպատական նահանգ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Թաւրիզի օդանաւակայանում ցաւակցելով ջրհեղեղի զոհերի հարազատներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ կառավարութիւնը ջանք չի խնայելու բնական աղէտից տուժածներին օժանդակելու համար:

«Դէպքի հէնց սկզբից, կառավարութիւնը նահանգապետի եւ դէպքի վայր գործուղւած էներգետիկայի նախարարի միջոցով հետեւել է կատրաւող աշխատանքներին, եւ քայլեր է ձեռնարկել տուժածներին օժանդակելու համար»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ կառավարութիւնն ամեն ինչ անելու է առկայ խնդիրները կարգաւորելու համար:

Նշենք, որ դոկտ. Ռոհանին Թաւրիզ է ժամանել իրավիճակին տեղում ծանօթանալու եւ նահանգային մի քանի նախագծերի բացումը կատարելու նպատակով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։