Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 09:40

Դոկտ. Լարիջանին յանձնարարել է առաջնորդւել ըստ գործող օրէնքի. կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները կարող են մասնակցել քաղխորհուրդների ընտրութիւններին

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին քաղխորհուրդների ընտրութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասնակցութեան հետ կապւած, ընտրութիւնների վերահսկիչ յանձնաժողովին յանձնարարել է առաջնորդւել ըստ գործող օրէնքի:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին տեղեկացրել է, որ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին քաղխորհուրդների ընտրութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասնակցութեան հետ կապւած, ընտրութիւնների վերահսկիչ յանձնաժողովին յանձնարարել է առաջնորդւել ըստ գործող օրէնքի:

ԻՍՆԱ-ի հետ զրոյցում, պրն. Էխթիարին տեղեկացրել է, որ արձագանգելով քաղխորհուրդների ընտրութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնն ապահովելու կապակցութեամբ իր նամակին, դոկտ. Լարիջանին ընտրութիւնների վերահսկիչ յանձնաժողովին յանձնարարել է առաջնորդւել ըստ գործող օրէնքի, որը չի արգելում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնն այդ ընտրութիւններին:

«Պրն. Լարիջանիի յանձնարարականից յետոյ զրուցել եմ յանձնաժողովի անդամների հետ, որոնք բոլորն էլ խորհրդարանի պատգամաւորներ են: Նրանց մեծամասնութիւնը նոյնպէս կարծում է, թէ այս հարցի հետ կապւած պէտք է առաջանորդւել ըստ գործող օրէնքի եւ որեւէ փոփոխութիւն չմտցնել դրանում»,- ասել է պատգամաւորը:

Նշենք, որ նախօրէին Պահապանների խորհրդի նախագահ այաթ. Ալի Ջանաթին նամակով դիմել էր քաղխորհուրդների ընտրութիւնների վերահսկիչ յանձնաժողովին՝ պահանջելով չհաստատել կրօնական փոքրամասնութիւնների թեկնածուների արժանաւորութիւնը՝ քաղխորհուրդների առաջիկայ ընտրութիւններին մասնակցելու համար:

Ըստ նրա՝  «ոչ մուսուլմաններ»-ի ներկայութիւնը մուսուլման մեծամասնութիւն ունեցող բնակավայրերի քաղխորհուրդներում հակասում է կրօնական օրէնքներին եւ Իսլ. հիմնադիր առաջնորդի տեսակէտներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։