Հա

Քաղաքական

27/04/2017 - 12:50

Զարիֆ. Ամերիկացի զօրայիններն իրենց երկրից 7500 մղոն հեռաւորութեան վրայ ի՞նչ գործ ունեն

Իրանը անգամներ յայտարարել է, որ Պարսից ծոցի ջրերում ու Հորմոզի նեղուցում արտասահմանեան ռազմանաւերի ընթացքին հետեւելն Իրանի իրաւունքն է ու եթէ այդ նաւերը ոտնձգեն Իրանի ծովային սահմանները, նրանց հանդէպ միջազգային օրենքների համաձայն վերաբերմունք կցուցաբերւի:

Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարարը չորեքշաբթի գիշեր թւիթերեան իր անձնական էջում կատարած գրառմամբ արձագանգել է Պարսից ծոցում Իրանի եւ ԱՄՆ-ի նաւերի առճակատման կապակցութեամբ ամերիկացի պաշտօնատարների վերջին յայտարարութեանը: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

«Ֆարս» լրատւական գործակալութեան հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշեց. «Իրանի ծովուժը գտնւում է Պարսից ծոցում իրեն պատկանող ջրերում, հարց է ծագում թէ ԱՄՆ-ի ծովուժն ի՞նչ գործ ունի իր երկրից 7500 մղոն հեռաւորութեան վրայ»:

Ամերիկացի պաշտօնատարները չորեքշաբթի օրը յայտարաել են, որ Իրանի արագաշարժ մի նաւակ Պարսից ծոցի ջրերում մօտենալով ամերիկեան մի նաւակործանի, նրան պարտադրել է փոխել իր ուղղութիւնը:

Իրանի զինւած ուժերի խօսնակ զօրավար Սէյէդ Մասուդ Ջազայերին աւելի վաղ պատասխանելով Պարսից ծոցի ջրերում իրանական նաւակների ոչ-պրոֆեսիոնալ պահւածքի մասին ամերիկացի պաշտօնատարների յայտարարութիւններին, ընդգծել էր, որ ամերիկացիներն այդ յայտարարութիւնները կատարում են հետին նպատակներով:

Իրանը անգամներ յայտարարել է, որ Պարսից ծոցի ջրերում ու Հորմոզի նեղուցում արտասահմանեան ռազմանաւերի ընթացքին հետեւելն Իրանի իրաւունքն է ու եթէ այդ նաւերը ոտնձգեն Իրանի ծովային սահմանները, նրանց հանդէպ միջազգային օրենքների համաձայն վերաբերմունք կցուցաբերւի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։