Հա

Քաղաքական

27/04/2017 - 12:30

Իրանցի նահատակւած սահմանապահների թիւը հասել է 10-ի

Իրանի հարաւ-արեւելեան Սիստան եւ Բալուչեստան նահանգի սահմանային զրօ կէտում գտնւող «Միր Ջաւէ»-ում իրականացւած ահաբեկչական յարձակման նահատակների թիւը հասել է 10-ի:

«alikonline.ir» - Իրանի հարաւ-արեւելեան Սիստան եւ Բալուչեստան նահանգի սահմանային զրօ կէտում գտնւող «Միր Ջաւէ»-ում իրականացւած ահաբեկչական յարձակման նահատակների թիւը հասել է 10-ի: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը: 

Չորեքշաբթի գիշեր Պակիստանի հետ Իրանի սահմանային զրօ կէտում ահաբեկիչների դարանակալ գործողութեան հետեւանքով նահատակւել են Իրանի Սիստան եւ Բալուչեստան նահանգի «Միր Ջաւէ» սահմանային զրօ կէտի 10 սահմանապահներ, որոնք պարեկութիւն էին կատարում տարածքում: 

Ահաբեկչական այս յարձակման ընթացքում, որի պատասխանատւութիւնն իր վրայ է վերցրել «Ջէյշ-օլ-զոլմ» թաքֆիրական խումբը, ԻԻՀ-ի սահմանապահ ութ ուժեր տեղի վրայ նահատակւեցին, իսկ երկու ուրիշներ նահատակւեցին հիւանդանոց փոխադրւելուց յետոյ: 

ԻԻՀ իրաւապահ ուժերի խօսնակ զօրավար Սաիդ Մոնթազերալմահիդին չորեքշաբթի օրն ընդգծել է, որ Իրանի սահմանապահների ուղղութեամբ կրակ է բացւել Պակիստանի տարածքից: Նա յաւելել Է. «Ահաբեկչական այս քայլի պատասխանատւութիւնը ծանրանում է Պակիստանի կառավարութեան ուսերին»: 

Իրանի Սիստան եւ Բալուչեստան նահանգի կենտրոն Զահեդանի ընդհանուր իրաւասութեան եւ յեղափոխութեան դատախազը հաստատելով ԻԻՀ-ի սահմանապահ ուժերի 10 անդամների նահատակութեան լուրն ասել է. «Դէպքի միակ վիրաւորի վիճակը ծանր յայտարարւել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։