Հա

Քաղաքական

30/04/2017 - 16:00

Այաթ. Խամենէի. «Նա, ով սիրում է երկիրը պէտք է մասնակցի ընտրութիւններին»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն աշխատաւորի կոչումը հպարտութեան առիթ է համարել՝ նշելով, որ աշխատաւոր դասակարգի եւ հասարակութեան միւս խաւերի գիտակից ներկայութիւնը մշտապէս երաշխաւորել է երկրի եւ ժողովրդի անվտանգութիւնը՝ բացառելով թշնամու ոտնձգութեան հնարաւորութիւնը: Հէնց այս համատեքստում էլ նա, բոլոր նրանց, ովքեր սիրում են երկիրը, համկարագն ու անվտանգութիւնը, առաջիկայ ընտրութիւններին ակտիւ մասնակցութեան կոչ է արել:

«alikonline.ir» - Երբեք չեմ ասելու, թէ ինչպէս քւէարկէք: Միայն պնդում ունեմ, որ մասնակցէք ընտրութիւններին: Նա, ով սիրում է երկիրը, համակարգն ու անվտանգութիւնը պէտք է մասնակցի ընտրութիւններին: Այս մասին, այսօր աշխատաւորների միջազգային օրւայ առիթով, աշխատաւորների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն աշխատաւորի կոչումը հպարտութեան առիթ է համարել՝ նշելով, որ աշխատաւոր դասակարգի եւ հասարակութեան միւս խաւերի գիտակից ներկայութիւնը մշտապէս երաշխաւորել է երկրի եւ ժողովրդի անվտանգութիւնը՝ բացառելով թշնամու ոտնձգութեան հնարաւորութիւնը: Հէնց այս համատեքստում էլ նա, բոլոր նրանց, ովքեր սիրում են երկիրը, համկարագն ու անվտանգութիւնը, առաջիկայ ընտրութիւններին ակտիւ մասնակցութեան կոչ է արել:

Աշխատաւորութեանը տնտեսութեան եւ արդիւնաբերութեան առանցքը համարելով՝ այաթ. Խամենէին ասել է. «Անկախ, զարգացած ու բարգաւաճ տնտեսութիւն ունենալու համար անհրաժեշտ է կարեւորել աշխատաւոր դասակարգին: Եթէ ցանկանում ենք, որ աշխատաւոր դասակարգն ունենայ արժանավայել իրաւունքներ եւ պայմաններ, պէտք է կարեւորենք ազգային արդիւանբերութիւնը»:

Երկրի տնտեսական հիմնախնդիրների կարգաւորման գործում կարեւորելով աշխատաւորների հոգեկան բարձր տրամադրւածութիւնը՝ այաթ. Խամենէին նշել է, որ աշխատաւոր դասակարգը պէտք է զգայ, որ արժեւորւում է ինքն ու իր կատարած աշխատանքը. «Այդ պարագայում բացառւելու է յոգնածութիւնը եւ աշխատանքի նկատմամբ անուշադրութիւնն ու անտարբերութիւնը»,- ասել է նա՝ աշխատաւորների աշխատանքի ապահովումն ու կենցաղային պայմանների բարելաւումը համարելով երկրի ղեկավարների պարտականութիւնը:

Խօսելով երկրի քաղաքական-հասարակական կեանքում աշխատաւորութեան գիտակից ներկայութեան մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է. «Իսլամական Հանրապետութիւնն ու երկրի ղեկավարութիւնը պէտք է երախտապարտ լինեն աշխատաւոր դասակարգին, քանզի նրանք մշտապէս կանգնած են եղել, եւ Աստծոյ յոյսով կը շարունակեն կանգնած մնալ համակարգի կողքին»:

Անդրադառնալով առաջիկայ համապետական ընտրութիւնների թեմային, այաթ. Խամենէին նշել է, որ բոլորը պէտք է գիտակցեն, որ երկրի անվտանգութիւնն ուղղակիօրէն կապւած է ընտրութիւնների հետ, եւ ընտրութիւններին ակտիւ մասնակցութիւնը երաշխաւորելու է երկրի եւ հասարակութեան անվտանգութիւնը:

Նա ժողովրդին կոչ է արել ակտիւ մասնակցել ընտրութիւններին՝ ընդգծելով, որ երբեք չի ասելու, թէ քւէարկէք այս կամ այն թեկնածուի օգտին. «Երբեք չեմ ասելու, թէ ինչպէս քւէարկէք, սակայն պնդելու եմ, որ մասնակցէք ընտրութիւններին եւ քւէարկէք ձեր նախընտրած թեկնածուի օգտին»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Նա, ով սիրում է երկիրը, համակրգն ու անվտանգութիւնը պէտք է մասնակցի ընտրութիւններին: Ակտիւ մասնակցութիւնը բացառելու է թշնամու կողմից նկատւող վտանգը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։