Հա

Քաղաքական

Շաբաթ, 13 Մայիսի 2017 18:40

Անվտանգութեան ուժերը յայտնաբերել եւ չէզոքացրել են ահաբեկչական կորիզ

Իրանի ԱԱ նախարարութեան հաղորդագրութեան մէջ նշւած է, որ նախարարութեան աշխատակիցները յայտանբերել եւ չէզոքացրել են ահաբեկչական մի կորիզ, որը նպատակ է ունեցել երկրում իրականացնել ահաբեկչական գործողութիւն՝ պայթիւնների տեսքով:

«alikonline.ir» - Անվտանգութեան ուժերը յայտնաբերել եւ չէզոքացրել են ահաբեկչական մի կորիզ: Այս մասին, ըստ ԻՍՆԱ-ի՝ ասւած է Իրանի ազգային անվտանգութեան նախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ նախարարութեան աշխատակիցները յայտանբերել եւ չէզոքացրել են ահաբեկչական մի կորիզ, որը նպատակ է ունեցել երկրում իրականացնել ահաբեկչական գործողութիւն՝ պայթիւնների տեսքով:

Այս կորիզը օրգանական կապի մէջ է եղել ահաբեկչական յայտնի խմբաւորումներից մէկի հետ, որի ձեռքերը արիւնոտւած են հազարաւոր անմեղ քաղաքացիների արիւնով, եւ որը երկար տարիներ է ինչ զբաղւած է թշնամական ուժերի համար լրտեսութեամբ:

Նախարարութիւնը զգուշացրել է, որ ահաբեկչական այս խմբաւորումը փորձում է համացանցի միջոցով կապ հաստատել շարքային քաղաքացիների հետ եւ նրանց դրդել ահաբակեչական գործողութիւնների:

Նշենք, որ թէեւ տարածւած հաղորդագրութեան մէջ նշւած չէ ահաբեկչական այդ խմբաւորման անունը, այդուհանդերձ, թւում է, թէ խօսքը «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորուման մասին է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։