Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 16 Մայիսի 2017 08:30

Թեմակալ առաջնորդ. «Իրանը մշտապէս եղել է հայերի ապաստանը»

Հանդիպմանը, Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրանում տարբեր ազգաութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը նշել է, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս եղել է հայերի ապահով ապաստանը:

«alikonline.ir» - Թեհարնի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Երեւանում հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրանում տարբեր ազգաութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը նշել է, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս եղել է հայերի ապահով ապաստանը:

«Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, իսկ Իրանը մեր, եւ մեր պապերի ծննդավայրը՝ որտեղ, տարիներ շարունակ ապրել ենք խաղաղ եւ համերաշխ պայմաններում: Ես այսօր այցելել եմ իմ երկրի դեսպանատունը»,- ասել է Սրբազան հայրը՝ յաւելելով. «Հայերը, աշխարհի որ վայրում էլ, որ ապրելիս լինեն, լինի դա Եւրոպան, Ամերիկան կամ էլ Ասիան, սիրով են վերաբերւում Իրանի նկատմամաբ եւ ուշադրութեամբ հետեւում են երկրի իրադարձութիւններին, քանզի դժւարին օրերին Իրանը մշտապես եղել է հայերի ապաստանը»:

Դեսպան Սաջջադին էլ իր գոհունակութիւնն է յայտնել հանդիպման կապակցութեամբ՝ նշելով, որ իր պաշտօնավարութեան ողջ ընթացքում հետեւել է հայ-իրանական յարաբերութիւնների ընդլայնմանը. «Հայաստանում Իրանի դեսպանի պաշտօնն ստանձնելուց ի վեր թիրախաւորել ենք տարբեր ասպարէզներում երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնում, որպէսզի հայերն ու իրանցիներն օգտւեն դրանց արդիւնքներից»,- ասել է նա:

Անդրադառնալով Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդների, ինչպէս նաեւ՝ Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների հոգեւորականութեան հետ իր հանդիպումներին, դեսպան Սաջջադին ասել է. «Երկու երկրների հայ հոգեւորականութեան հետ յարաբերութիւնն այնպիսին են եղել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անձամբ է ներկայ գտնւել Իրանի դեսպանատանը եւ ստորագրել Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակի յուշամատեանը»:

Յարակից Հրապարակումներ

  • 60 ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը
    60 ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը

    Այսօր Իրանում մեկնարկեց նոր ուսումնական տարին որն նշում են միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, որոնք սկսել են ուսումնական 2017-2018 թւականը:

    Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ: 

  • Էդւարդ Նալբանդեանն ու համանախագահները քննարկել են ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի առաջմղմանն առնչւող հարցեր
    Էդւարդ Նալբանդեանն ու համանախագահները քննարկել են ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի առաջմղմանն առնչւող հարցեր

    Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Նիւ Եօրքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրու Շոֆէրին։ Հանդիպմանը ներկայ էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը։ 

  • Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով
    Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով

    Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

  • Զարիֆը հանդիպել է Նալբանդեանի հետ
    Զարիֆը հանդիպել է Նալբանդեանի հետ

    Նիւ Եօրքում ընթացող ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի ու Էդւարդ Նալբանդեանի հանդիպումը:

  • ՀՀ նախագահն ընդունել է Կարօ Փայլանին
    ՀՀ նախագահն ընդունել է Կարօ Փայլանին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանին, ով Երեւան էր ժամանել Հայաստան-Սփիւռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։