Հա

Քաղաքական

18/05/2017 - 11:40

Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ

Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «Telegram»-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ պատասխան գործողութիւնների կապակցութեամբ ԱԳ նախարարութեան պաշտօնական յայտարարութիւնը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «Telegram»-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ պատասխան գործողութիւնների կապակցութեամբ ԱԳ նախարարութեան պաշտօնական յայտարարութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յայտարարութեան մէջ նշւած է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների չեղարկման դրական արդիւնքները հնարաւորինս մեղմելու նպատակով ԱՄՆ-ի կառավարութիւնն Իրանի հրթիռային ծրագրի հետ կապւած պատժամիջոցների ցուցակը թարմացրել է Իրանի իրական եւ իրաւաբանական անձանց նոր անուններով:

Նշենք, որ «Reuters» գործակալութիւնը տեղեկացրել է, որ Իրանի հրթիռային ծրագրի հետ կապւած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ցուցակը թարմացւել է Իրանի եւ Չինաստանի իրական եւ իրաւաբանական անձանց 7 նոր անուններով:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դատապարտում է ԱՄՆ-ի ոչ բարիացակամ այս քայլը՝ այն համարելով միջազգային իրաւունքի ընդունւած նորմերին հակասող»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ՝ յաւելելով, որ Իրանը բազմիցս շեշտել է յանուն պետականութեան, քաղաքական անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման պաշտպանական կարողականութիւնների զարգացման իր օրինական իրաւունքը՝ ընդգծելով, որ այն բացարձակապէս չի հակասում Իրանի ստանձնած միջազգային պարտաւորութիւններին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիւ 2231 բանաձեւին:

«Որպէս պատասխան գործողութիւն, Իրանն ամերիկաեան 9 ընկերութիւնների եւ անձնաւորութիւնների անունները, որոնց ուղղակի կամ անուղղակի մասնակցութիւնը մարդու իրաւունքների խախտման, մարդկութեան դէմ իրականացւող յանցագործութիւնների, ահաբեկչական խմբաւորումների հովանաւորման եւ Իրանի ազգային անվտանգութեան դէմ գործողութիւններում ապացուցւած է աւելացնում է «Իրական եւ իրաւաբանակն անձանաց դէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից սահմանաւած պատժամիջոցների ցուցակ»-ում: Թարմացւած այս ցուցակը կը հրապարակւի համապատասխան ատեանների կողմից հաստատւելուց յետոյ»,- նշւած է ԱԳ նախարարութեան յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը
    Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

    ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

  • «Ոչ ոք չի կարող խանգարել Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների կայացմանը». Նախագահ
    «Ոչ ոք չի կարող խանգարել Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների կայացմանը». Նախագահ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Տնտեսական համադրումների գերագոյն խորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։