Հա

Քաղաքական

31/05/2017 - 14:30

Բահրամ Ղասեմի. «Իրանը կանգնած է Աֆղանստանի ժողովրդի եւ կառավարութեան կողքին»

Իրանը խստօրէն դատապարտել է այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացւած ահաբեկչական պայթիւնը, որը խլել է 8 տասնեակից աւել մարդու կեանք:

«alikonline.ir» - Իրանը խստօրէն դատապարտել է այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացւած ահաբեկչական պայթիւնը, որը խլել է 8 տասնեակից աւել մարդու կեանք: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Քաբուլի ահաբեկչութիւնը յաւելեալ եւս մէկ ահազանգ է այն մասին, որ այս չարաբաստիկ երեւոյթի դէմ կտրուկ պայքարի բացակայութիւնը, եւ որոշ երկրների կողմից տարածաշրջանում ծայրայեղական խմբաւորումների հովանաւորների պաշտպանութիւնը, վերջին շաբաթների ընթացքում նման դաժան բռնարարքների աւելացման պատճառ է դարձել: Անհրաժեշտ է, որպէսզի բոլոր երկրներն ու խաղաղասիրական կառոյցները դրսեւորելով կամք, անհրաժեշտ ուշադրութեան եւ ուսումնասիրութեան արժանացնեն ծայրայեղականութեան թեման, դրա արմատները, տարածողներին ու հովանաւորողներին»,- ասել է Բահրամ Ղասեմին՝ յաւելելով, որ ինչպէս բոլոր դժւարին պահերին, այս անգամ եւս Իրանը կանգնած է Աֆղանստանի բարեկամ ժողովրդի եւ կառավարութեան կողքին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։