Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 11:40

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Եթէ ժողովուրդը քւէարկում է համակարգի շրջանակներում, դա նշանակում է, որ վստահում ու հաւատում է համակարգին, եւ հաստատում է այն»

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցի կապակցութեամբ, երէկ՝ յունիսի 4-ին յատուկ միջոցառում է տեղի ունեցել լուսահոգի Էմամի դամբարանում, որի ընթացքում ելոյթ է ունեցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին: Իր ելոյթում, այաթ. Խամենէին անդրադարձել է հանգուցեալ Էմամ Խոմէյնիի գաղափարներին, նրա թողած աւանդին եւ օրւայ քաղաքական հարցերին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցի կապակցութեամբ, երէկ՝ յունիսի 4-ին յատուկ միջոցառում է տեղի ունեցել լուսահոգի Էմամի դամբարանում, որի ընթացքում ելոյթ է ունեցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Իր ելոյթում, այաթ. Խամենէին անդրադարձել է հանգուցեալ Էմամ Խոմէյնիի գաղափարներին, նրա թողած աւանդին եւ օրւայ քաղաքական հարցերին:

Ստորեւ ներկայացնում ենք Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթի հիմնական գծերը, որոնք ներկայացրել է ԻՌՆԱ-ն:

Բոլորն Էմամի խօսքերում զգում եւ տեսնում էին անկեղծութիւն: Աստծու նկատմամբ հաւատքն ու նրան ապաւինելը հաւասարապէս արտացոլւած էին Էմամի խօսքում եւ գործում:

Էմամ Խոմէյնիի գաղափարախօսութեան սկզբունքներից էին անկախութիւնը, ազատութիւնը, սոցիալ-տնտեսական արդարութիւնն ու ԱՄՆ-ի տիրապեութեան լծի թօթափումը: Այդ բոլորը գրաւիչ են նաեւ այսօր:

Իսլ. յեղափոխութեան շնորհիւ, Էմամն Իրանի հասարակութեանը վերածեց մակսիմալիստական նպատակներ հետապնդող, նկարագիր եւ անկախութիւն ունեցող հասարակութեան:

Մենք պէտք է անընդհատ կրկնենք Էմամի եւ յեղափոխութեան հետ կապւած իրականութիւնը, որպէսզի չարամիտներին չյաջողւի խեղաթիւրել դրանք:

Էմամ Խոմէյնին եւ Իսլ. յեղափոխութիւնը շաղկապւած են միմեանց: Առանց մէկի, անհնար է պատկերացնել միւսին:

Էմամի յաջողութեան գաղտնիքը կայանում էր նրանում, որ նա ապաւինեց երիտասարդութեանը, ասպարէզ իջեցրեց եւ ասպարէզում պահեց հանրութեան բոլոր խաւերին:

Իրանի ժողովուրդին յաջողւեց հետեւելով Էմամ Խոմէյնիին յաղթահարել ամենատարաբնոյթ մարտահրաւէրները: Մեր ժողովուրդը նոյն ընթացքը շարունակում է նաեւ այսօր, եւ այդպիսով յաղթահարելու է նաեւ գալիք բոլոր մարտահրաւէրները:

Իրանական 60-ական թւականներն անջատողականութեան դէմ պայքարի տարիներ էին: 60-ական թւականներին մեր ժողովուրդն ու երիտասարդներն ամուր կանգնեցին պատնէշին:

60-ական թւականներին 17 հազար ազնիւ ու արժէքաւոր մարդ զոհ գնաց ահաբեկչութեանը: Չպէտք է փոխւի զոհի եւ դահճի տեղը:

Երկրի կարեւորագոյն խնդիրներից մէկը նախագահական ընտրութիւններն էին: Ես պէտք է շնորհակալութիւն յայտնեմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին ընտրութիւններին եւ գոյացրին աւելի քան 41 մլն. քւէ:

Այս ընտրութիւններն Իսլամական Հանրապետութեան համակարգի համար յաւելեալ վարկ ապահովեց՝ վկայելով համակարգի նկատմամբ հանրային վստահութեան մասին: Ոմանք, թիւրիմացաբար կարծում են, թէ ժողովրդի քւէն որեւէ կապ չունի համակարգի նկատմամբ ժողովրդի վստահութեան հետ: Ինչու չէ պարոնա՛յք. եթէ ժողովուրդը քւէարկում է համակարգի շրջանակներում, դա նշանակում է, որ վստահում ու հաւատում է համակարգին, եւ հաստատում է այն:

Թշնամու լկտիութիւնն այն մակարդակի է հասել, որ ԱՄՆ-ի նախագահը ցեղախմբային, յետամնաց մի համակարգում, այդ համակարգի ցեղապետի հետ պարում է սուսերով պար, եւ հարցականի տակ է տանում Իրանի 40 միլիոնանոց ընտրութիւնները:

Երկուսեւկէս տարի է, ինչ անըդհատ ռմբակոծում են Եմէնը: Այն էլ ոչ թէ Եմէնի ռազմական կենտրոններն, այլ՝ քաղաքացիական օբիեկտները, մարդկանց տները: Սպանում են անմեղ, խաղաղ քաղաքացիներին, եւ բարձրաձայնում են ժողովրդավարութեան մասին ու այդ պատրւակով պատժամիջոցներ են կիրառում Իրանի դէմ: Սա լկտիութեան գագաթնակէտն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։