Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%PM, %05 %576 %2017 %17:%Հնս

Իրանին մտահոգում է տարածաշրջանային լարւածութիւնը

Իրանին մտահոգում է Պարսից ծոցի աւազանի արաբական երկրների միջեւ ստեղծւած լարւած իրավիճակը: Այդ մասին յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Իրանին մտահոգում է Պարսից ծոցի աւազանի արաբական երկրների միջեւ ստեղծւած լարւած իրավիճակը: Ինչպէս հաղոդում են իրանական ԶԼՄ-ները՝ այդ մասին յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Անդրադառնալով Կատարի հետ դիւանագիտական յարաբերութիւնների խզման մասին Սաուդական Արաբիայի, Բահրէյնի եւ ԱՄԷ-ի որոշմանը, Իրանի ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր մտահոգութիւնն է յայտնում Պարսից ծոցում՝ իր հարաւային հարեւանների յարաբերութիւններում տեղի ունեցող զարգացումների առնչութեամբ: Իրանը յոյս է յայտնում, որ հարեւան երկրների միջեւ առկայ տարաձայնութիւնները քաղաքական երկխօսութեան ճանապարհով խաղաղ հանգուցալուծում կը ստանան: Անկայուն տարածաշրջանում իրավիճակի սրումը չի բխում ոչ մի երկրի շահերից»:

Նա յոյս է յայտնել, որ հաշւի առնելով տարածաշրջանում անցելաի դառը փորձը, հեռու զգացական մօտեցումներից եւ ապաւինելով բացառապէս իմաստութեանն ու զսպւածութեանը հնարաւոր կը լինի կարգաւորել առկայ խնդիրները:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։