Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 14:40

Բահրամ Ղասեմի. «Սիրիական կողմը տեղեկացւած է եղել Իրանի հրթիռային հարւածների մասին»

Սիրիայի իշխանութիւնները տեղեկացւած են եղել Դեր Զորում ԴԱԷՇ-ի դիրքերի հրթիռակոծման՝ Իրանի մտադրութեան մասին: Այդ մասին, ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Սիրիայի իշխանութիւնները տեղեկացւած են եղել Դեր Զորում ԴԱԷՇ-ի դիրքերի հրթիռակոծման՝ Իրանի մտադրութեան մասին: Այդ մասին, ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնն թաքֆիրական-վահաբական ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի իր սկզբունքային եւ անփոփոխ քաղաքականութեան շրջանակում կործանիչ հարւած է հասցրել ահաբեկիչների դիրքերին Դեր Զորում: Սիրիայի օրինական իշխանութիւնները տեղեկացւած են եղել այդ մասին»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Նա շեշտել է, որ Իրանը որպէս ահաբեկչութեան զոհերից մէկն առաջնորդւելով իր մարդասիրական եւ առաջադէմ սկզբունքներով մշտապէս պայքարել է, եւ շարունակելու է պայքարել ահաբեկչութեան դէմ. «Օգտագործելով իր ողջ հնարաւորութիւնները եւ յենւելով պաշտպանական, ռազմական եւ անվտանգութեան ոլորտներում իր կարողականութեան եւ փորձի վրայ Իրանը պաշտպանելու է իր տարածքները եւ քաղաքացիների անվտանգութիւնն ու անդորրը՝ ահաբեկչութեան չարաբաստիկ երեւոյթից»,- ընդգծել է Ղասեմին՝ յաւելելով, որ այդ գործում պաշտօնական Թեհրանը կանգ չի առնելու ոչինչի դէմ:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը յիշեցրել է, որ Իրանը մշտապէս ահազնագել է թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների ստեղծման, հովանաւորման եւ զինման վտանգների մասին, եւ զօրակցել է ահաբեկչական գործողութիւնների զոհերին ու դատապարտել է դրանք:

«Յիշեցնելով Հանրապետութեան նախագահի առաջ քաշած «Աշխարհն առանց բռնութեան եւ ծայրայեղականութեան» գաղափարի մասին, որն ընդունւեց 2014 թւականի ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլիայի կողմից, Իրանն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում միանալ վահաբական-թաքֆիրական վտանգաւոր արմատներ ունեցող ահաբեկչութեան դէմ իրական պայքարին, եւ վստահեցնում է, որ հաստատակամօրէն շարունակելու է յանցագործ ահաբեկիչների դէմ պայքարը»,- յայտնել է իրանցի աւագ դիւանագէտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։