Հա

Քաղաքական

%PM, %30 %416 %2017 %13:%Հնս

Դոկտ. Լարիջանին՝ «CNN»-ի հետ հարցազրոյցում. «Որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելը յետադիմական քայլ է»

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելը համարել է յետադիմական քայլ: Այս մասին, նա յայտարարել է Սէուլում, ամերիկեան «CNN» հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ընթացքում:

«alikonline.ir»- Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելը համարել է յետադիմական քայլ: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, նա յայտարարել է Սէուլում, ամերիկեան «CNN» հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ընթացքում:

«Միջազգային ասպարէզում անհրաժեշտ է ստեղծագործ, այլ՝ ոչ թէ արկածախնդիր դիւանագիտութիւն: Որոշ երկրների քաղաքացիները մուտքն ԱՄՆ արգելելը հակասում է այդ սկզբունքին, այն յետադիմական քայլ է: Այս քայլի համար, նրանք պատրւակել են ահաբեկչութեան դէմ պայքարը»,- ասել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով. «Ահաբեկիչները վխտում են տարածաշրջանում, սակայն նրանց դէմ պայքարի գործում մենք ամերիկացիների կողմից որեւէ լուրջ նախաձեռնութեան ականատեսը չենք: ԱՄՆ-ն բարձրաձայնում է ԴԱԷՇ-ի դէմ պայքարի մասին, սակայն դա միայն բառախաղ է, քանզի հովանաւորում է այլ ահաբեկիչների: Սա չի կարող օգտակար լինել ԱՄՆ-ի համար, ահաբեկիչները գործում են ուր, որ հնարաւոր է»:

Իսլ. խորհրդարանի նախագահը նշել է, որ նման արգելելքները չեն կարող նպաստել ահաբեկչութեան դէմ պայքարին, քանզի պէտք է հաշւի առնել այն իրողութիւնը, որ ահաբեկիչները երբեք չեն տեղաշարժւում սովորական անձնագրերով:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի նման քայլերը զուրկ են տրամաբանութիւնից եւ իմաստութիւնից:

Անդրադառնալով ԴԱԷՇ-ի առաջացմանը դոկտ. Լարիջանին ասել է, որ այդ գործում կայ միայն մի մեղաւոր, եւ յիշեցրել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի խոստովանութիւնն այն մասին, որ Վաշինգտոնը դերակատար է եղել այդ խմբաւորման ձեւաւորման գործում:

Իսլ. խորհրդարանի նախագահը յստակեցրել է, որ պաշտօնական Թեհրանը վճռակամ է ահաբեկչութեան դէմ պայքարի գործում՝ ընդգծելով, որ ահաբեկիչների գործողութիւնները չեն կարող խուճապի պատճառ դառնալ, քանզի Իրանի յատուկ ծառայութիւններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը:

Անդրադառնալով Կատարի շուրջ ստեղծւած ճգնաժամին, դոկտ. Լարիջանին նշել է, որ երկրները գործում են ըստ իրենց շահերի եւ ունեն իրենց դիւանագիտական ուրոյն գործելաոճը: Ըստ նրա՝ Կատարի հետ կապւած Սաուդական Արաբիայի առաջ քաշած պայմաններն այնպիսին են, որ նրանց կատարումը կարող է հարւածել Կատարի միջազգային հեղինակութեանը:

اخبار مرتبط

  • ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման
    ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

    ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքոյ՝ որպէս պետութեան գլուխ եւ Սահմանադրութեան երաշխաւոր, ստեղծել քաղաքական խորհրդակցութիւնների հարթակ՝ առկայ խնդիրներին համատեղ, համախոհութեան սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծւած իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»: Այս առաջարկին նոյն օրն արձագանգել է նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը՝ նշելով, որ ողջունում է առաջարկութիւնը:

  • Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»
    Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

    Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

  • Էդմոն Մարուքեան. «Կայ երրորդ ճանապարհ»
    Էդմոն Մարուքեան. «Կայ երրորդ ճանապարհ»

    Մեր հասարակութիւնը հիմա փակուղում է գտնւում, եւ պէտք է ամէն ինչ անել, որպէսզի ուժ չկիրառւի, բռնութիւններ չլինեն: «1in.am»-ին տւած հարցազրոյցում այս մասին յայտարարել է «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը:

  • Նպատակը յստակ է՝ Իրան-ՀՀ յարաբերութիւնների ամրակայում. Կ. Խանլարեանը՝ «Արաքսի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունման մասին
    Նպատակը յստակ է՝ Իրան-ՀՀ յարաբերութիւնների ամրակայում. Կ. Խանլարեանը՝ «Արաքսի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունման մասին

    Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի խորհրդարանի կողմից «Արաքս գետի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունումը նշանակում է` մեծ կամք կայ, որ նախագիծն իրականանայ: 

  • Դոկտ. Զարիֆ. «Միջուկային ծրագիրը կը վերականգնի շատ աւելի արագ տեմպերով»
    Դոկտ. Զարիֆ. «Միջուկային ծրագիրը կը վերականգնի շատ աւելի արագ տեմպերով»

    ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման հնարաւորութեանը՝ նշել է, որ Իրանն ունի մի քանի մշակւած տարբերակ, որոնցից մէկը միջուկային ծրագրի վերականգնումն է շատ աւելի արագ տեմպերով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։