Հա

Քաղաքական

30/06/2017

Դոկտ. Զարիֆը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

Այսօր՝ յունիսի 30-ին Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Եիլզէյեան պալատում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 30-ին Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Եիլզէյեան պալատում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, Մակրոնն ու Զարիֆը զրուցել են երկկողմ յարաբերութիւնների, միջազգային եւ տարածաշրջանային հիմնահարցերին վերաբերող թեմաների շուրջ:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին է փոխանցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի գրաւոր պատգամը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։