Հա

Քաղաքական

Ուրբաթ, 30 Յունիսի 2017 19:20

Հանրապետութեան նախագահը շնորհաւորել է Մոսուլի ազատագրումը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրաքի Հանրապետութեան նախագահ Հէյդար ալ Էբադիին շնորհաւորել է Մոսուլի ազատագրման կապակցութեամբ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրաքի Հանրապետութեան նախագահ Հէյդար ալ Էբադիին շնորհաւորել է Մոսուլի ազատագրման կապակցութեամբ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս նշւած է. «ԴԱԷՇ-ի վերահսկողութեան տակ գտնւող Իրաքի ամենամեծ քաղաքի ազատագրման կապակցութեամբ շնորհաւորում եմ Ձեզ եւ Իրաքի ժողովրդին:

Այս կարեւոր յաղթանակը, որը կայացաւ Իրաքի ԶՈՒ-ի եւ ժողովրդական ուժերի համատեղ ջանքերի եւ հարեւան երկրների հովանաւորութեան շնորհիւ, վկայում է յանցագործների դէմ պայքարի կարեւորութեան մասին, որոնք փորձում են բռնութիւնն ու մարդասպանութիւնն անարդարօրէն ներկայացնել Իսլամի անունով:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կիսում է այս յաղթանակի կապակցութեամբ ցնծութիւնը, եւ իր պատրաստակամութիւնն է յայտնում աջակցելու ողջ տարածաշրջանում այս յանցագործների դէմ աննահանջ պայքարի շարունակականութեանը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։