Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 05 Յուլիսի 2017 09:20

Հանրապետութեան նախագահ. «Մոսուլի ազատագրումն Իրաքի միասնականութեան առաւել ամրապնդման պատճառը պէտք է դառնայ»

Անհրաժեշտ է, որպէսզի Իրաքի իշխանութեան իմաստուն քայլերի եւ բոլոր ազգութիւնների միասնականութեան շնորհիւ, կրկնապատկւի Մոսուլի ազատագրման արդիւնքում Իրաքի ժողովրդի ուրախութիւնը: Այս մասին, երէկ՝ յուլիսի 4-ին «Իրաքի ազգային դաշինք»-ի նախագահ Սէյէդ Ամմար Հաքիմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Անհրաժեշտ է, որպէսզի Իրաքի իշխանութեան իմաստուն քայլերի եւ բոլոր ազգութիւնների միասնականութեան շնորհիւ, կրկնապատկւի Մոսուլի ազատագրման արդիւնքում Իրաքի ժողովրդի ուրախութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, երէկ՝ յուլիսի 4-ին «Իրաքի ազգային դաշինք»-ի նախագահ Սէյէդ Ամմար Հաքիմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Յուսով ենք, որ Մոսուլի յաղթանակի եւ ահաբեկիչների պարտութեան շնորհիւ առաւել, քան երբեւէ կամրապնդւի Իրաքի անվտանգութիւնը, կայունութիւնն ու միասնականութիւնը, որն անկասկած բխում է Իրանի եւ Իրաքի ժողովրդների շահերից»,- յայտնել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով, որ Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնների ամրապնդումը երկու երկրների ժողովրդների պահանջն է. «Իրանը մշտապէս ձգտել է հարեւան երկրների, յատկապէս՝ Իրաքի հետ կայուն յարաբերութիւնների ձեւաւորման»,- նշել է դոկտ. Ռոհանին:

Նա կարեւորել է Իրաքի բոլոր ազգութիւնների միասնականութեան ամրապնդումն՝ ընդգծելով. «Իրանը մշտապէս հովանաւորել է կայուն, միացեալ եւ հզօր Իրաքի գաղափարը: Ցանկացած շարժում, որը կը թուլացնի Իրաքի միասնականութիւնն ու տարածքային ամբողջականութիւնն անընդունելի է, եւ չի բխում որեւէ մէկի շահերից»:

Հանդիպմանը, Սէյէդ Ամմար Հաքիմն իր հերթին բարձր է գնահատել Իրաքի իշխանութիւններին եւ ժողովրդին Իրանի ցուցաբերած օժանադակութիւնը՝ նշելով, որ Մոսուլի ազատագրումը նպաստել է Իրաքի միասնականութեան առաւել ամրապնդմանը:

Նա նշել է, որ Մոսուլի ազատագրումից յետոյ, Իրաքը կանգնած է նոր մարտահրաւէրների դէմ հանդիման, որոնց յաղթահարումը պահանջում է ճշգրիտ ծրագրաւորում, եւ երկրի բոլոր ազգութիւնների ու քաղաքական խմբաւորումների ակտիւ ներգրաււածութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։