Հա

Քաղաքական

05/07/2017 - 12:20

Իսլ. խորհրդարանի պատգամաւորները բողքել են քրիստոնէական հաւատքը ծաղրող երկու ֆիլմերի ցուցադրման դէմ

Իսլ. խորհրդարանի մի խումբ պատգամաւորներ բողոքի նամակ են յղել Իրանի իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարար դոկտ. Ռեզա Սալեհի Ամիրիին՝ պահանջելով դադարեցնել քրիստոնէական հաւատքը ծաղրող երկու ֆիլմերի ցուցադրումը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի մի խումբ պատգամաւորներ բողոքի նամակ են յղել Իրանի իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարար դոկտ. Ռեզա Սալեհի Ամիրիին՝ պահանջելով դադարեցնել քրիստոնէական հաւատքը ծաղրող երկու ֆիլմերի ցուցադրումը: Այս մասին տեղեկանում ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանից:

Բողոքի նամակում մասնաւորապէս նշւած է. «Տղեկացնում ենք, որ «Օքսիդան» եւ «Մադարէ ղալբէ աթոմի» անմակարդակ ֆիլմերի էկրանաւորումն Իսլ. խորհրդարանի մի խումբ պատգամաւորների մտահոգութեան պատճառ է դարձել:

Քանի որ Ղուրանը յարգանքով եւ սրբութեամբ է վերաբերւոմ բոլոր կրօնների եւ մարգարէների նկատմամբ, եւ հաշւի առնելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքն ազգային միասնականութեան եւ փոխադարձ յարգանքի պահպանման անհրաժեշտութեան կապակցութեամբ, նաեւ այն, որ ամբողջատիրութեան եւ միջազգային սիոնիզմի դէմ պայքարի գործում կարեւոր է բոլոր հաւատացեալների միասնականութիւնը, առ այդ, դիմում ենք Ձեզ՝ որպէս երկրի իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի պատասխանատու՝ պահանջելով դադարեցնել այս երկու ֆիլմերի ցուցադրումը, ներողութիւն խնդրել այն սուրբ կրօնների հետեւորդներից, որոնք անյարգւել են եւ կանխել Իրանի ժողովրդի շարքերի պառակտումը»:

Նամակը ստորագրել են 17 պատգամաւոր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։