Հա

Քաղաքական

08/07/2017 - 13:40

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. «Ահաբեկչութեանն արմատախիլ անելու նպատակով անհրաժեշտ է միջազգային իրական համագործակցութիւն»

Իրանին յաջողւել է սանձել ահաբեկիչներին, այդուհանդերձ, ահաբեկչութեանն արմատախիլ անելու նպատակով անհրաժեշտ է միջազգային իրական համագործակցութիւն: Նման կարծիք է յայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:

«alikonline.ir» - Իրանին յաջողւել է սանձել ահաբեկիչներին, այդուհանդերձ, ահաբեկչութեանն արմատախիլ անելու նպատակով անհրաժեշտ է միջազգային իրական համագործակցութիւն: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ նման կարծիք է յայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:

Մերձաւոր Արեւելքում ծայրայեղականութեան եւ ահաբեկչութեան տարածման հիմնական պատճառը նա համարել է արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը. «Անցեալ 30 տարիների ընթացքում մենք տարածաշրջանում, արտատարածաշրջանային ուժերի մի քանի ռազմական միջամտութեան ականատեսն ենք եղել, որոնց արդիւքնում էլ գլուխ են բարձրացրել ծայրայեղականութիւնն ու ահաբեկչութիւնը»,- ասել է Խոշրուն՝ յաւելելով. «Դժբախտաբար, գերտէրութիւններն օժտւած են աւերիչ մեծ ներուժով, սակայն անկարող են քաղաքացիական հասարակարգի վերակառուցման եւ ձեւաւորման գործում, եւ չեն կարողանում հզօրացնել եւ ամրապնդել խաղաղասիրական գործընթացները»:

Իրանցի դիւանագէտն արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը համարել է ծայրայեղականութեան տարածման գլխաւոր, բայց ոչ միակ պատճառը: Որպէս ազդեցիկ գործօններ նա նշել է նաեւ խեղւած գաղափարախօսութիւնների տարածումը, բռնապետութիւնն ու սոցիալ-քաղաքական գործընթցաներում հասարակութեան ակտիւ հատւածի լուսանցքում յայտնւելը:

Անդրադառնալով վերջերս Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւններին, Ղոլամալի Խոշրուն նշել է, որ ահաբեկիչների դէմ պայքարի գործում Իրանն ունի համակարգւած աշխատող համակարգ, որի արդիւնքում էլ երկրի անվտանգութեան ուժերին յաջողւել է սանձել ահաբեկիչներին: Այդուհանդերձ, նա յստակեցրել է, որ ահաբեկչութեան ամբողջական եւ վերջնական ոչնչացման համար անհրաժեշտ է միջազգային մակարդակի իրական համագործակցութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։