Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 14:50

Հանրապետութեան նախագահ. «Որոշ երկրների ընդունած սխալ որոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների առաջացման պատճառ են դարձել»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 12-ին ընդունել է մէկ օրեայ այցով Թեհրան ժամանած Օմմանի ԱԳ նախարար Իւսէֆ Բէն Ալաւիին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 12-ին ընդունել է մէկ օրեայ այցով Թեհրան ժամանած Օմմանի ԱԳ նախարար Իւսէֆ Բէն Ալաւիին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, Հանրապետութեան նախագահն անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին նշել է, որ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի հետ կապւած կողմերը մշտապէս ունեցել են սերտ եւ բարեկամական յարաբերութիւններ:

«Անհրաժեշտ է օգտագործել Թեհրանի եւ Մասկատի միջեւ ձեւաւորւած լաւ յարաբերութիւնները երկկողմ բազմաբնոյթ կապերի զարգացման համար, որից միանշանակ կը շահեն երկու երկրների ժողովրդները»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Կարեւորելով տարածաշրջանային հիմնահարցերի կարգաւորման գործում տարածաշրջանի երկրների համագործակցութիւնը, դոկտ. Ռոհանին նշել է, որ այսօր ահաբեկչութիւնը, պառակտւածութիւնը եւ որոշ երկրների կողմից այլոց ներքին գործերին անտեղի միջամտութիւններն ապակայունացրել են տարածաշրջանը, որի կարգաւորումն էլ պահանջում է համախմբում եւ գործակցութիւն:

Հանրապետութեան նախագահը որոշ պետութիւնների ընդունած սխալ որոշումները համարել է տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թւում՝ Եմէնում, Սիրիայում, Բահրէյնում եւ Կատարում ստեղծւած խնդիրների հիմնական պատճառը. «Այս ընթացքի շարունակութիւնը չի բխում ոչ մէկի շահերից: Նման քաղաքականութիւնից առաջինը հէնց տուժելու են այն կիրառող երկրները»,- ասել է նախագահը:

Առկայ հիմնահարցերի կարգաւորման համար բացառելով սպառնալիքի, բռնութեան եւ պատժամիջոցների կիրառումը, դոկտ. Ռոհանին խնդիրների կարգաւորման արդիւնաւէտ միակ ճանապարհը համարել է քաղաքական բանակցութիւնները, եւ Իրանի անունից պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու տարածաշրջանային հիմնահարցերի եւ տարաձայնութիւնների կարգաւորման գործին:

Օմմանի ԱԳ նախարարն էլ իր հերթին անդրադառնալով Թեհրանի եւ Մասկատի յարաբերութիւններին, նշել է, որ պաշտօնական Մասկատն Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնումը համարում է իր արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից մէկը:

Խօսելով Իրանի տարածաշրջանային դերի եւ նշանակութեան մասին, Իւսէֆ Բէն Ալաւին կարեւորել է Իրանի դերակատարութիւնը տարածաշրջանային հիմնահարցերի կարգաւորման գործում:

Նշենք, որ նախօրէին Օմմանի ԱԳ նախարարին ընդունել է նաեւ Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Հանդիպման ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային հիմնահարցերին առնչւող թեմաներ:

Յարակից Հրապարակումներ

  • «The New York Times»-ը հրապարակել է Թրամփի եւ Պուտինի միահիւսւած լուսանկարը
    «The New York Times»-ը հրապարակել է Թրամփի եւ Պուտինի միահիւսւած լուսանկարը

    «The New York Times» պարբերականը «Կարծիք» բաժնում խմբագրական յօդւած է հրապարակել` «Ի՞նչ են Թրամփն ու Պուտինն ասել իրար» խորագրով:

    Յօդւածն ուղեկցւում է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահների ինքնատիպ համատեղ դիմանկարով. երկու գործչի դէմքերն, ասես, ներթափանցում են մէկը միւսի մէջ:

  • Թումանը՝ երկրի դրամական միաւոր
    Թումանը՝ երկրի դրամական միաւոր

    Կառավարութիւնն իր յուլիսի 23-ի նիստում քննարկել եւ ընդունել է երկրի դրամա-բանկային բարեփոխումների մասին բանաձեւը, որը նախատեսում է Իրանի դրամական միաւորը դարձնել թուման: Մէկ թումանը 10 ռիալին համարժէք է լինելու:

  • Իրանը Պաղեստին դեղորայք եւ բժշկական խումբ գործուղելու պատրաստակամութիւն յայտնեց
    Իրանը Պաղեստին դեղորայք եւ բժշկական խումբ գործուղելու պատրաստակամութիւն յայտնեց

    Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի յատուկ օգնականը «Ալ-Աղսա» մզկիթում պաղեստինցիների դէմ սիոնիստ զօրայինների վերջին յարձակման վիրաւորներին շտապ օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով դեղորայք առաքելու Իրանի պատրաստակամութիւնը յայտնեց:

  • Ղասեմի. «ԱՄՆ-ի պետայրերը յարգալից լեզւով պիտի խօսեն Իրանի ժողովրդի հետ»
    Ղասեմի. «ԱՄՆ-ի պետայրերը յարգալից լեզւով պիտի խօսեն Իրանի ժողովրդի հետ»

    Իրանի ԱԳ նախարարութեան խօսնակն արձագանքելով Իրանում կալանաւորւած ամերիկացիներին, այդ թւում «FBI»-ի նախկին պաշտօնեայ Ռոբերտ Լեւինսոնին եւ Սիամաք ու Բաղեր Նամազիներին ազատ արձակելու կապակցութեամբ Սպիտակ տան սպառնալի հաղորդագրութեանն, ասաց. «ԱՄՆ-ի պետայրերը յարգալից լեզւով պիտի խօսեն Իրանի ժողովրդի հետ»:

  • Սոչիում կայացել է Պուտին-Ալիեւ հանդիպումը
    Սոչիում կայացել է Պուտին-Ալիեւ հանդիպումը

    Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի շրջանակում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային թեմաներին առնչւող հարցեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։