Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 10:10

Հանրապետութեան նախագահը կարեւորել է բարեփոխականների հետ համագործակցութեան շարունակականութիւնը

Յուլիսի 15-ին Բարեփոխականների քաղաքականութիւնը մշակող գերագոյն խորհրդի հետ կայացած համատեղ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահը կարեւորել է քաղաքական այդ հոսանքի հետ համագործակցութեան շարունակականութիւնը: 

«alikonline.ir» - Յուլիսի 15-ին Բարեփոխականների քաղաքականութիւնը մշակող գերագոյն խորհրդի հետ կայացած համատեղ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահը կարեւորել է քաղաքական այդ հոսանքի հետ համագործակցութեան շարունակականութիւնը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Հանդիպմանը խորհրդի նախագահ եւ Իսլ. խորհրդարանում բարեփոխականների «Յոյս» ֆրակցիայի ղեկավար դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆն անդրադառնալով նախագահական ընտրութիւններում դոկտ. Հասան Ռոհանիի տարած համոզիչ յաղթանակին ասել է. «Իրանի գիտակից ժողովուրդն ակտիւ մասնակցութիւն ունեցաւ ընտրութիւններին, որը եւ ապացուցեց, որ նրանք պատասխանատւութիւն են կրում հասարակութեան եւ սեփական ճակատագրի տնօրինման նկատմամբ»:

Խօսելով նախագահական ընտրութիւններում դոկտ. Ռոհանիի յաղթանակի գործում բարեփոխականների ունեցած առանցքային եւ որոշիչ դերակատարութեան մասին, դոկտ. Արեֆը կարեւորել է քաղաքական այդ հոսանքի եւ կառավարութեան միջեւ համագործակցութեան շարունակականութիւնը:

Դոկտ. Հասան Ռոհանին եւս իր հերթին կարեւորելով բարեփոխականների հետ համագործակցութեան շարունակականութեան անհրաժեշտութիւնը, յոյս է յայտնել, որ խորհրդարանին եւ ժողովրդին կը ներկայացւի առաւել գործունեայ կառավարութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։