Հա

Քաղաքական

18/07/2017 - 14:00

Իրանի խորհրդարանը կողմ է քւէարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական քայլերի դիմագրաւման նախագծին

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամաւորները կողմ են քւէարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական ու արկածախնդրական քայլերի դիմագրաւման նախագծին:

«alikonline.ir» - Իրանի իսլամական խորհրդարանի պատգամաւորները կողմ են քւէարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական ու արկածախնդրական քայլերի դիմագրաւման նախագծին: 

Երեքշաբթի օրը իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է. «Ամերիկացիները պէտք է ընկալեն Իրանի խորհրդարանի պատգամաւորների ձայնի պատգամը»: Գրում է «parstoday.am»-ը: 

Նշելով, որ այդ նախագծի վաւերացումը վկայում է ԱՄՆ-ի դէմ պայքարում Իրանի խորհրդարանի վճռակամութեան մասին, Լարիջանին ասել է. «ԱՄՆ-ի քայլերն ուղղւած են Իրանի ժողովրդի դէմ եւ իսլամական խորհրդարանն ամէն կերպ դիմադրելու է այդ քայլերին»: 

Յունիսի 15-ին ԱՄՆ-ի Սենատը, Թեհրանի դէմ իր թշնամական քայլերը շարունակելով, վաւերացրել է «Իրանի ապակայունացնող քայլերի դիմագրաւման օրէնք-2017» շրջափակումների նախագիծը, որի մէջ ներառւած են հրթիռային, ահաբեկչութեան հետ առնչւող  եւ սպառազինական շրջափակումներ: 

Միջուկային համաձայնութեան պայմանագրի կէտերի համաձայն՝ ԱՄՆ-ը յանձնառու է եղել կրկին հակաիրանական շրջափակումներ չսահմանել, սակայն շարունակում է խափանարարութիւն կատարել այդ ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։