Հա

Քաղաքական

19/07/2017 - 12:20

Յստակ են Թեհրանի քաղաքապետի պաշտօնի 7 վերջնական թեկնածուների անունները

Քիչ առաջ Թեհրանի քաղխորհուրդն իր հերթական նիստի ընթացքում յստակեցրեց մայրաքաղաքի քաղաքապետի պաշտօնին հաւակնող 7 թեկնածուների վերջնական ցանկը: 

«alikonline.ir» - Քիչ առաջ Թեհրանի քաղխորհուրդն իր հերթական նիստի ընթացքում յստակեցրեց մայրաքաղաքի քաղաքապետի պաշտօնին հաւակնող 7 թեկնածուների վերջնական ցանկը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Ցանկում ներառւած են Մոհամմադ Ալի Նաջաֆին՝ 21 ձայն, Հոսէյն Նաջաֆին՝ 20 ձայն, Էլահէ Քուլային՝ 16 ձայն, Սէյէդ Մոհամմադ Ալի Աֆշանին՝ 14 ձայն, Հաբիբօլլահ Բիթարաֆը՝ 12 ձայն, Մոհամմադ Շարիաթմադարին՝ 11 ձայն եւ Մոհսէն Մեհրալիզադէն՝ 9 ձայն:

Ընտրութիւնը կատարւել է թեկնածուների 24 հոգանոց ցանկից:

Նշենք, որ քւէարկութիւնից առաջ, նախարարի պաշտօնը զբաղեցնելու պատճառով ինքնաբացարկ էր յայտնել Աբբաս Ախոնդին: Աւելի վաղ, ինքնաբացարկ էին յայտնել նաեւ Մասումէ Էբթեքարն ու Ալի Ասղար Ահմադին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։