Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 13:50

Խորհրդարանի 214 պատգամաւորներ բարձր են գնահատել նաւթի նախարարի գործունէութիւնը

Իսլ. խորհրդարանի 214 պատգամաւորներ Հանրապետութեան նախագահին հասցէագրւած նամակում բարձր են գնահատել Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէի գործունէութիւնը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի 214 պատգամաւորներ Հանրապետութեան նախագահին հասցէագրւած նամակում բարձր են գնահատել Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէի գործունէութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ուրախ ենք, որ ճրտգ. Բիժան Զանգանէի եւ նրա գործընկերների 4-ամեայ գործունէութեան արդիւնքնում նաւթի նախարարութեանը յաջողւել է ՕՊԷԿ-ում վերականգնել նախապատժամիջոցային շրջանի Իրանի դիրքերը, միջազգային շուկայում նաւթի արդիւնահանման ընդհանուր ծաւալների կրճատման ֆոնին բարձրացնելի Իրանի նաւթի արդիւնահանման եւ արտահանման ծաւալներն ու ստորագրել նաւթային նոր պայմանագրեր, որոնք ապահովում են Իրանի ազգային շահերն ու վկայում են նաւթարդիւանբերութեան ոլորտում Միջուկային համապարփակ համաձայնագրի յաջողութեան մասին»,- ասւած է պատգամաւորների նամակում:

Նրանք դոկտ. Ռոհանիին երախտագիտութիւն են յայտնել այն բանի համար, որ դեռեւս 11-րդ կառավարութեան ձեւաւորման օրերին նաւթի նախարարի պաշտօնում առաջադրել է Բիժան Նամդար Զանգանէի թեկնածութիւնը, եւ յոյս են յայտնել, որ խորհրդարանի աջակցութեամբ, առաջիկայ տարիներին եւս ականատեսը կը լինեն ռազմավարական առանցքային նշանակութեան այս նախարարութեան ղեկավարի պաշտօնում նրա պաշտօնավարմանն, ինչն անկասկած կը նպաստի նաւթարդիւանբերութեան ոլորտի եւ ազգային տնտեսութեան զարգացման ու բարգաւաճման գործընթացին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։