Հա

Քաղաքական

20/07/2017 - 12:20

Դոկտ. Զարիֆ. «Միջուկային բանակցութիւնների վերսկսումը բացառւած է»

Միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւնների մասին մտածելն անգամ վտանգաւոր է. Կայացած համաձայնութեան ձախողման դէպքում, նոր համաձայանութեան կայացումը բացառւած է: Ասել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւնների մասին մտածելն անգամ վտանգաւոր է. Կայացած համաձայնութեան ձախողման դէպքում, նոր համաձայանութեան կայացումը բացառւած է: Այս մասին ամերիկեան «The New Yorker» պարբերականի հետ զրոյցում ասել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Գործող համաձայնութեան կայացումը չափազանց բարդ գործընթաց էր, նոր համաձայնութեան կայացումն անհնար է»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով սակայն, որ անհրաժեշտութեան դէպքում, գործող համաձայանութեան լիարժէք իրագործման համար ինքը պատրաստ է հանդիպել ու բանակցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Միեւնոյն ժամանակ նա նշել է, որ եթէ Միջուկային համապարփակ համաձայնագրի իրականացման գործընթացում Իրանն ԱՄՆ-ի կողմից բարի կամքի դրսեւորման ականատեսը լինի, ապա այս համաձայնագիրը կարող է ապագայում կողմերի միջեւ նոր բանակցութիւնների եւ գործակցութեան հիմք հանդիսանալ. «Սակայն, մինչ այժմ մենք նման ընթացքի ականատեսը չենք եղել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։