Հա

Քաղաքական

22/07/2017 - 14:20

Մեկնարկել է «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգի արտադրութիւնը

Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ Հոսէյն Դեհղանի ներկայաութեամբ այսօր՝ յուլիսի 22-ին մեկնարկել է «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգի արտադրութեան հոսքագծի աշխատանքը: 

«alikonline.ir» - Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ Հոսէյն Դեհղանի ներկայաութեամբ այսօր՝ յուլիսի 22-ին մեկնարկել է «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգի արտադրութեան հոսքագծի աշխատանքը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հոսքագծի աշխատանքի մեկնարկի արարողութեանը գեներալ Դեհղանը տեղեկացրել է, որ «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգը նախագծւել է տեխնոլոգիական ամենաարդիական ձեռքբերումներին համապատասխան, եւ կոչւած է չէզոքացնելու օդից եկող ամենատարբեր տեսակի սպառնալիքները:

Տեղեկացնենք, որ «Սայադ-3» ՀՕՊ հեռահար հրթիռային համակարգը կարող է խոցել մինչեւ 120 կմ. հեռաւորութեան եւ 27 կմ. բարձրութեան վրայ թռչող ցանկացած տիպի թռչող օբիեկտի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։