Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 13:10

11-րդ կառավարութեան վերջին նիստը

Այսօր՝ օգոստոսի 2-ին Հանրապետութեան նախագահի նստավայրում կայացաւ 11-րդ կառավարութեան վերջին նիստը, որը նախագահում էր Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 2-ին Հանրապետութեան նախագահի նստավայրում կայացաւ 11-րդ կառավարութեան վերջին նիստը, որը նախագահում էր Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նիստի աւարտից յետոյ կառավարութեան անդամներից, ոմանք պատասխանել են լրագրողների հարցին, որոնք հիմնականում վերաբերւել են 12-րդ կառավարութեան կազմին, եւ իրենց ապագայ ճակատագրին:

Նախագահի գրասենեակի ղեկավար Մոհամմադ Նահաւանդեանը նշել է, որ գործող կառավարութեան կազմը գրեթէ 50 տոկոսով փոփոխութեան է ենթարկւելու: Պատասխանելով 12-րդ կառավարութեան կազմի ձեւաւորման հետ կապւած նախագահի վրայ գործադրւող հնարաւոր ճնշումների մասին հարցերին, Հանրապետութեան նախագահի գրասենեակի ղեկավարը նշել է, թէ ովքեր ճանաչում են դոկտ. Ռոհանիին գիտեն, որ նման ճնշումները չեն կարող ազդել նրա վրայ. «Նախագահը գործում է հաշւի առնելով ժողովրդի կողմից իրեն վստահւած պարտականութիւնները»,- ասել է Նահաւանդեանը:

Արդարադատութեան նախարար հոջ. Մուստաֆա Փուրմոհամմադը նշել է, որ ընդգրկւած չի լինելու յաջորդ կառավարութեան կազմում, իսկ նախարարի պաշտօնում նրան փոխարինելու է արդարադատութեան համակարգի փորձառու դատաւորներից մէկը:

12-րդ կառավարութեան կազմում չի լինելու նաեւ իրաւական հարցերով նախագահի տեղակալ հոջ. Մաջիդ Անսարին: Կառավարութեան կազմում իր ապագայ գործունէութեան մասին հարցերին նա պատասխանել է կարճ ու կոնկրետ. «Ո՛չ. գալիք կառավարութեան կազմում ընդգրկւած չեմ լինելու»: Փոխարէնը 12-րդ կառավարութեան կազմում իր պարտականութիւնները շարունակելու է կատարել խորհրդարանական հարցերով նախագահի տեղակալ Հոսէյնալի Ամիրին:

Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Մասուդ Սոլթանիֆարն էլ լրագրողներին խորհուրդ է տւել համբերել մէկ շաբաթ, եւ ամէն ինչ պարզ կը լինի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։