Հա

Քաղաքական

07/08/2017

Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խումբ է վնասազերծւել

Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խումբ է վնասազերծւել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հանրութեան հետ կապերի վարչութեան հրապարակած հաղորդագրութեանը յղումով:

«alikonline.ir» - Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խումբ է վնասազերծւել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հանրութեան հետ կապերի վարչութեան հրապարակած հաղորդագրութեանը յղումով:

«Արտասահմանեան յատուկ ծառայութիւնների հովանու ներքոյ աշխատող եւ հակայեղափոխական խմբաւորումների հետ կապւած ահաբեկչական խումբն ահաբեկչական եւ խափանարար գործողութիւններ իրականացնելու նպատակով երկրի հիւսիս-արեւմտեան սահմանային գօտում նախաձեռնել է ներթափանցման փորձ, որը ժամանակին հաւաստանշւել է պահակազօրի «Համզէ սէյէդօլշոհադա» յենակէտի մարտիկների կողմից եւ վնասազերծւել է:

Բախումների ընթացքում սպանւել է 2 ահաբեկիչ, վիրաւորւել՝ 4-ը: Ահաբեկչական խմբից առգրաււել է որոշակի քանակութեամբ զէնք-զինամթերք, կապի միջոցներ եւ պայթուցիկ նիւթեր»,- ասւած է հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։