Հա

Քաղաքական

07/08/2017 - 14:50

Բահրամ Ղասեմի. «ԼՂ հակամարտութիւնը պէտք է լուծել երկխօսութեան ճանապարհով»

Այսօր՝ օգոստոսի 7-ին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտութեանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի յարաբերութիւններին:

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 7-ին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտութեանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի յարաբերութիւններին:

Նա նշել է, որ պաշտօնական Թեհրանն իր հարեւան երկու երկրներին երկխօսութեան կոչ է անում եւ նրանց յորդորում է խաղաղ բանակցութիւնների միջոցով լուծել տարաձայնութիւնները:

«Հիւսիսում մենք ունենք երկու հարեւաններ, որոնց հետ ունենք լաւ յարաբերութիւններ: Նրանք կարեւոր են մեզ համար: Հիմնական խնդիրը երկու երկրների միջեւ երկար ժամանակ գոյութիւն ունեցող տարաձայնութիւններն ու հակամարտութիւնն է: Մենք կողմերին յորդորում ենք երկխօսութեան եւ փոխըմբռնման ճանապարհով կարգաւորել հարցերը, որպէսզի նպաստեն տարածաշրջանի, յատկապէս՝ Հրաւային Կովկասի կայունութեան ամրապնդմանը»,- ասել է Ղասեմին՝ յաւելելով, որ Իրանը ուշադրութեամբ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին, յատկապէս իր սահմանային հատւածներում. «Մենք հետեւում ենք մեր սահմաններին եւ թոյլ չենք տայ, որ հակամարտութիւնը վնասի սահմանային տարածքների մեր բնակչութեանը»,- յստակեցրել է նա:

Ղասեմին նշել է նաեւ, որ հակամարտութիւննում մշտապէս առկայ է եղել արտատարածաշրջանային ուժերի միջամտութեան վտանգն ու մտահոգութիւնը. «Կողմերի հետ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակէտներ ենք փոխանակել, եւ յուսով ենք, որ ի վերջոյ դիւանագիտութիւնն ու երկխօսութիւնը կը գերակայեն այլ մօտեցումների ու մեթոդների նկատմամբ»,- ամփոփել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։