Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 12:33

Նախագահը խորհրդարանին ներկայացրեց 12-րդ կառավարութեան կազմը

Քիչ առաջ խորհրդարանական հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ Հոսէյնալի Ամիրին Իսլ. խորհրդարանի դիւանին ներկայցրեց 12-րդ կառավարութեան կազմը

«alikonline.ir»- Քիչ առաջ խորհրդարանական հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ Հոսէյնալի Ամիրին Իսլ. խորհրդարանի դիւանին ներկայցրեց 12-րդ կառավարութեան կազմը:

Կառավարութեան կազմը հետեւեալն է.

Սէյէդ Մահմուդ Ալաւի՝ ազգային անվտանգութեան նախարար

Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմի՝ կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար

Մասուդ Քարբասեան՝ տնտեսութեան նախարար

Մոհամմադ Ջաւադ Զարիֆ՝ արտաքին գործերի նախարար

Մոհամմադ Բոթհայի՝ կրթութեան նախարար

Հասան Ղազիզադէ Հաշեմի՝ առողջապահութեան նախարար

Ալի Ռաբիի՝ աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարար

Մահմուդ Հոջջաթի՝ գիւղատնտեսութեան նախարար

Սէյէդ Ալիռեզա Աւայի՝ արդարադատութեան նախարար

Ամիր Հաթամի՝ պաշտպանութեան նախարար

Աբբաս Ախոնդի՝ տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար

Մոհամմադ Շարիաթմադարի՝ արդինաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար

Սէյէդ Աբբաս Սալեհի՝ մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարար

Աբդօլռեզա Ռահմանի Ֆազլի՝ ներքին գործերի նախարար

Բիժան Նամդար Զանգանէ՝ նաւթի նախարար

Հաբիբօլլահ Բիթարաֆ՝ էներգետիկայի նախարար

Մասուդ Սոլթանիֆար՝ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար

Ուշագրաւ է այն փաստը, որ Հանրապետութեան նախագահը չի ներկայցրել բարձրագոյն կրթութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարարութեան համար նախատեսած նախարարի թեկնածուին: Այս պաշտօնում շրջանառւում էր Ալի Խաքի Սեդդիղի անունը:

Խաքի Սեդդիղի բացակայութիւնից բացի ակնառու է նաեւ կրթութեան եւ տնտեսութեան նախարարութիւնների նախարարի պաշտօնում առաջադրւած թեկնածուների փոփոխութիւնը: Կրթութեան նախարարի պաշտօնի համար նախապէս շրջանառւում էր Ալի Զարաֆշանի անունը, իսկ տնտեսութեան նախարարի պաշտօնի համար՝ նախագահի գրասենեակի նախկին ղեկավար Մոհամմադ Նահաւանդեանի անունը:

Նշենք, որ նախօրէին լուրեր էին շրջանառւում այն մասին, թէ նախարարի պաշտօնն ստանձնելու համար Զարաֆշանին եւ Նահաւանդեանին չի յաջողւի յաղթահարել խորհրդարանի արգելքը: Նրանց կողքին նշւում էր Ալի Ռաբիի-ի եւ Մոհամմադ Շարիթմադարիի անունները եւս, սակայն նրանք ներառւած են կառավարութեան կազմում:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։