Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 18:52

Թեհրանը կունենայ նոր քաղաքապետ

Թեհրան քաղաքի 5-րդ շրջանի քաղխորհրդի այսօրւայ նիստում քւէների մեծամասնութեամբ քաղաքապետի պաշտօնում ընտրւեց Մոհամմադ Ալի Նաջաֆին: Տեղեկացնում է ՒՌՆԱ գործակալութիւնը:

«alikonline.ir»- Թեհրան քաղաքի 5-րդ շրջանի քաղխորհրդի այսօրւայ նիստում քւէների մեծամասնութեամբ քաղաքապետի պաշտօնում ընտրւեց Մոհամմադ Ալի Նաջաֆին: Տեղեկացնում է ՒՌՆԱ գործակալութիւնը:

Յատկանշական է, որ քաղխորհրդի  անդամները օրեր առաջ 7 հոգու առաջդրել էին Թեհրանի քաղաքապետի պաշտօնում, որոնցից երկուսը կառավարութեան կազմում ընդգրկւելու պատճառով հրաժարւեցին:

Մինչեւ քւարկութեան պահ մի քանի թեկնածուներ հրաժարւեցին, այնուհետեւ քաղաքապետի պաշտօնի մրցակցութիւնը ընթացաւ

երկու թեկնածուներ՝ Մոհամմադ Ալի Նաջաֆիի եւ Մոհսէն Մեհր Ալիզադէի միջեւ:

Արդիւնքում քաղխորհուրդի կազմը ներկայացւած ծրագրերը քննարկելուց յետոյ Թեհրանի քաղաքապետի պաշտօնում ընտրեց Մոհամադ Ալի Նաջաֆիին:

Քաղաքապետի աշխատանքը կը մեկնարկի քաղխորհրդի պաշտօնական աշխատանքին անցնելուց յետոյ սեպտեմբերի 4-ին(շահրիւար 12): Այնուհետեւ կը կատարւի պաշտօնական քւէարկութիւնը որից յետոյ նորընտիր քաղաքապետը աշխատանքի կանցնի:

Յատկանշական է որ Նաջաֆին այս պաշտօնում առաջին անգամ է ընտրւում է, իսկ Թեհրանը 12 տարուց յետոյ կունենայ նոր քաղաքապետ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։