Հա

Քաղաքական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 10:40

Խորհրդարանն ընդունեց «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագիծը

Իսլ. խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընդունել է «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագիծը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընդունել է «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագիծը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այսօր՝ օգոստոսի 13-ին խորհրդարանի հերթական նիստի ընթացքում պատգամաւորներն ընդունել են «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագծը: Նիստին ներկայ 247 պատգամաւորներից 240-ը կողմ են քւէարկել նախագծին, մէկ պատգամաւոր ձեռնպահ է մնացել, իսկ 6-ը չեն մասնակցել քւէարկութեանը:

Օրէնքի նախագիծը ներկայացրել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի խօսնակ Սէյէդ Հոսէյն Նաղաւի Հոսէյնին, ով ասել է, թէ օրէքնի նախագծում յստակ նշւել է, որ անհրաժեշտ է պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Ըստ նրա՝ այն չի պարունակում որեւէ կէտ, որը կը հակասի Միջուկային գործարքին:

Խորհրդարանի այսօրւայ նիստում ներկայ են եղել նաեւ ԱԳ փոխնախարարներ Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Հասան Ղաշղաւին:

Միջուկային հարցով աւագ բանագնաց, Միջուկային գործարքի գործադրումը վերահսկող յանձնաժողովի նախագահ Սէյէդ Աբբաս Արաղչին անդրադառնալով օրէնքի նախագծին նշել է, որ օրէնքն այն գորոծողութիւնների մի մասն է, որը հաստատւել է Միջուկային գործարքի գործադրումը վերահսկող յանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած հակաիրանական օրինագծին դիմակայելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։