Հա

Քաղաքական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 12:40

Դոկտ. Լարիջանին՝ խորհրդարանի ընդունած օրէնքի նոր նախագծի մասին. «Սա ընդամենն առաջին քայլն էր»

Սա ընդամենն առաջին քայլն էր. յայտարաել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից այսօր՝ օգոստոսի 13-ին ընդունւած «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագծին:

«alikonline.ir» - Սա ընդամենն առաջին քայլն էր. յայտարաել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից այսօր՝ օգոստոսի 13-ին ընդունւած «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագծին:

«Ամերիկացիները թող իմանան, որ սա Իսլ. խորհրդարանի ընդամենն առաջին քայլն էր»,- ասել է խորհրդարանի խօսնակը՝ յաւելելով, որ Միջուկային գործարքի գործադրումը վերահսկող յանձնաժողովի կողմից հաստատւել է եւս 16 այլ գործողութիւններ, որոնք նոյնպէս գործադրւելու են:

«Եթէ ամերիկացիները կիրառեն նոր պատժամիջոցներ, որոնք կը հակասեն Միջուկային համապարփակ համաձայնագրին, ապա այս օրէնքի 10-րդ կէտի համաձայն, կառավարութիւնը պարտաւոր է իրականացնել պատասխան գործողութիւններ: Ուստի ԱԳ եւ անվտանգութեան նախարարութիւնները պէտք է մշտապէս հետեւեն այս կապակցութեամբ իրավիճակի զարգացումներին եւ դրանց մասին զեկուցել խորհրդարանին»,- նշել է դոկտ. Լարիջանին:

Ըստ նրա՝ խորհրդարանի կողմից ընդունւած օրէնքի նախագիծը չափազանց կարեւոր է, եւ կառավարութիւնը պարտաւոր է ԱՄՆ-ի քայլերին համարժէք եւ համապատասխան քայլեր կիրառել:

Նշենք, որ այսօր Իսլ. խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընդունել է «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւններին եւ ահաբեկչական գործողութիւններին հակազդելու մասին» օրէնքի նախագիծը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։