Հա

Քաղաքական

16/08/2017 - 15:00

Շարունակւում է խորհրդարանի նիստը

Ճաշւայ դադարից յետոյ՝ ժամը 14:30-ին Իսլ. խորհրդարանում սկսւել է 12-րդ կառավարութեան կազմում ներառւած նախարարների արժանաւորութեան քննարկման եւ վստահութեան քւէի գործընթացի 4-րդ նիստը:

«alikonline.ir» - Ճաշւայ դադարից յետոյ՝ ժամը 14:30-ին Իսլ. խորհրդարանում սկսւել է 12-րդ կառավարութեան կազմում ներառւած նախարարների արժանաւորութեան քննարկման եւ վստահութեան քւէի գործընթացի 4-րդ նիստը:

Ներկայ պահին պատգամաւորները շարունակում են քննարկել առողջապահութեան նախարարի թեկնածու՝ Հասան Ղազիզադէ Հաշեմիի ներկայացրած ծրագիրը: Ելոյթների աւարտից յետոյ առաջադրւած նախարարներին արտայայտւելու, իրենց ծրագրերը ներկայացնելու եւ բարձրացւած հարցերին պատասխանելու եւ լուսաբանելու առիթ է տրւելու:

Խորհրդարանի առաւօտեան նիստի ընթացքում ելոյթ են ունեցել՝ անվտանգութեան նախարարի թեկնացու հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին, առողջապահութեան նախարարի թեկնածու՝ Հասան Ղազիզադէ Հաշեմին, արտաքին գործերի նախարարի թեկնածու՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար՝ Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին, որոնք ներկայացրել են ծրագրերը ու տւել լուսաբանական բացատրութիւններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։