Հա

Քաղաքական

Կիրակի, 20 Օգոստոսի 2017 13:20

Խորհրդարանը վստահեց 16 նախարարի

Քւէարկութեան արդիւնքում պատգամաւորներն իրենց վստահութեան քւէն տւեցին 16 նախարարի:

«alikonline.ir» - 5 օր տեւած քննարկումներից յետոյ Իսլ. խորհրդարանը անցաւ քւէարկութեան՝ պարզելու, թէ 12-րդ կառավարութեան համար Հանրապետութեան նախագահի ներկայացրած նախարարների, որ թեկնածուներին է վստահում:

Քւէարկութեան արդիւնքում պատգամաւորներն իրենց վստահութեան քւէն տւեցին 16 նախարարի:

Նրանք չվստահեցին էնետգետիկայի նախարարի թեկնածու՝ Հաբիբօլլահ Բիթարաֆին:

Ուշագրաւ է այն փաստը, որ 288 պատգամաւորի քւէից՝ վստահութեան ամենաբարձր քւէներն ստացան պաշտպանութեան նախարար Ամիր Հաթամին՝ 261 կողմ ձայն, առողջապահութեան նախարար Հասան Ղազիզադէ Հաշեմին 253 ձայն, ազգային անվտանգութեան նախարար Սէյէդ Մահմուդ Ալաւին 252 կողմ ձայն:

Սահմանագիծը նւազագոյն ձայներով հատեցին կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին 152 կողմ ձայն, գիւղատնտեսութեան նախարար Մահմուդ Հոջջաթին 164 կողմ ձայն, եւ տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Աբբաս Ախոնդին 188 կողմ ձայն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։