Հա

Քաղաքական

23/08/2017 - 15:10

Դոկտ. Ռոհանի. «Կառավարութեան շաբաթը պատեհ առիթ է ժողովրդին զեկուցելու համար»

Հանր. նախագահեը նիստի ընթացքում մեծարելով կառավարութեան նահատակների ի մասնաւորի Ռաջայի եւ Բահոնարի յիշատակները եւ նրանց մատուցած ծառայութիւնները, կառավարութեան շաբաթը պատեհ առիթ է համարել, որպէսի գործադիր մարմինները հնարաւորութիւն ունենան իրենց տարած աշխատանքների մասին զեկուցեն ժողովրդին:

«alikonline.ir» - Դոկտ. Հասան Ռոհանիի նախագահութեամբ այսօր օգոստոսի 23-ին կայացել է 12-րդ կառավարութեան 2-րդ նիստը:

Հանրապետութեան նախագահը նիստի ընթացքում մեծարելով կառավարութեան նահատակների ի մասնաւորի Ռաջայի եւ Բահոնարի յիշատակները եւ նրանց մատուցած ծառայութիւնները, կառավարութեան շաբաթը պատեհ առիթ է համարել, որպէսի գործադիր մարմինները հնարաւորութիւն ունենան իրենց տարած աշխատանքների մասին զեկուցեն ժողովրդին:

Նա գնահատեց գործադիր եւ ի մասնաւորի 11-րդ կառավարութեան բոլոր պատասխանատուներին անխոնջ ջանքերը, որպէս Իրանի ժողովրդին ծառայող մեծ ընտանիքի անդամներ:

Դոկտ. Ռոհանին շեշտել է երկրի ընդհանուր ծրագրերի իրագործումը նաեւ ժողովրդի իրաւացի պահանջների բաւարարելը, որոնք ի յայտ եկան նախագահական ընտրութիւնների ժամանակ պիտի դասել գործադիր օրգանների հիմնական ծրագրերում եւ դրանց մասին պատեհ առիթներով, ինչպէս կառավարութեան շաբաթւայ ընթացքում զեկուցել ժողովրդին:

Հանր. նախագահը գնահատելով նախկին շրջանների՝ ի մասնաւորի 4-րդ շրջանի քաղխորհուրդների անդամների ջանքերը յաջողութիւն մաղթեց 5-րդ շրջանի համար եւ ընդգծեց. «12-րդ կառավարութիւնը եւ 5-րդ շրջանի Իսլ. քաղխորհուրդները կեանքի կոչւեցին ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ եւ 1245 քաղխորհուրդի եւ աւելի քան 35 հազար գիւղխորհրդի եւ 12-րդ կառավարութեան աշխատանքների միաժամանակ սկսւելը պատեհ առիթ է համագործակցութեան համար, որպէսզի էլ աւելի արագ իրականացւեն ծրագրերը եւ Իրանի ազնիւ ժողովրդին ծառաելու առիթը ի մասնաւորի հասարակական բնագաւառում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։