Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 13:00

Իրանը դատապարտել է Եմենի դէմ յարձակումը

Իրանի արտգործնախարութեան խօսնակը դատապարտել է Սաուդական Արաբիայի օդանաւերի յարձակումը Սանա նահանգում գտնւող Արհաբ քաղաքի մի հանրակացարանի վրայ, որի հետեւանքով ցոհւել ու վիրաւորւել են տասնեակ խաղաղ բնակիչներ: 

«alikonline.ir» - Իրանի արտգործնախարութեան խօսնակը դատապարտել է Սաուդական Արաբիայի օդանաւերի յարձակումը Սանա նահանգում գտնւող Արհաբ քաղաքի մի հանրակացարանի վրայ, որի հետեւանքով ցոհւել ու վիրաւորւել են տասնեակ խաղաղ բնակիչներ: Նա պահանջել է ՄԱԿ-ը եւ միջազգային կազմակերպութիւնները վերահասութիւն տան նման յարձակումներին որի հետեւանքով զոհւում են խաղաղ բնակիչներ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Բահրամ Ղասեմին վշտակցելով տուժածների հարազատներին ընդգծել է. «Բնակելի տարածքների եւ ոչ-ռազմական բնոյթի նպատակակէտերի դէմ յարձակումների սաստկացումը եւ միաժամանակ միջազգային կազմակերպութիւններին ու յարակից օրգաններին արգիլել, որպէսզի նպաստեն տուժածներին, համարւում է մարդասիրական իրաւունքների եւ սկզբունքների խախտումը»:

Իրանի արտգործ նախարարութեան խօսնակը ՄԱԿ-ից եւ Եմենի հարցով միջամուխ երկրներից պահանջել է էլ աւելի ջանք իրականացնեն յարձակումները անյապաղ կասեցնելու եւ խաղաղ բնակիչների, այդ թւում՝ կանանց ու երեխաների անվտանգութիւնը երաշխաւորելու նպատակով:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։