Հա

Քաղաքական

Շաբաթ, 26 Օգոստոսի 2017 13:30

Ջահրոմի. «Իրանը բանակցութիւններ է վարում «Twitter»-ը արգելափակումից հանելու վերաբերեալ»

Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին յայտարարել է որ, երկրի պատասխանատուները հնարաւորութիւն ունեն սահմանւած կարգով արգելափակւած սոցցանցերից օգտագործելու արտօնութիւն ստանալ:

«alikonline.ir» - Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին յայտարարել է որ, երկրի պատասխանատուները հնարաւորութիւն ունեն սահմանւած կարգով արգելափակւած սոցցանցերից օգտագործելու արտօնութիւն ստանալ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին անդրադառնալով սոցկայքերի արգելափակմանն ասել է. «Ըստ իս՝ արգելափակումը նման է ցաւազրկող օգտագործելուն եւ հարցի լուծում չէ»:

«Սոցկայքերի շահագործումը թէ՛ երկրի օգտին է, թէ՝ վնասին, սակայն մինչ օրս ունեցած ուսումնասիրութիւնները վկայում են այն մասին, որ սոցկայքերի շահագործումից ստացած օգուտը աւելի շատ է: Ինչ վերաբերւում է մշակութային վնասին, ապա անհրաժեշտ է նւազագոյնի հասցնել այն:

Անդրադառնալով Իրանում արգելափակւած «Twitter» եւ «YouTube» սոցկայքերին նախարարն ընդգծեց, որ ըստ նախկին հայեցակարգի՝ շարունակւում է երկու սոցկայքերի արգելափակումը. «Սակայն, բանակցութիւններ ենք վարում «Twitter» սոցցանցի հետ այն Իրանում արգելափակումից հանելու վերաբերեալ, քանի որ «Twitter»-ը պատրաստակամութիւն է յայտնել խնդիրը լուծել՝ յարգելով Իրանի ժողովրդի մշակոյթը եւ գաղափարական արժէքները»,- ասաց Ջահրոմին:

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։