Հա

Քաղաքական

26/08/2017

Կառավարութեան անդամների հետ հանդիպման ժամանակ՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է երկրի տնտեսական հիմնահարցերի կարգաւորումն ու ժողովրդի տնտեսական վիճակի բարելաւումը

Նախագահի եւ կառավարութեան անդամների հետ հանդիպման ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը տնտեսութիւնն ու ժողովրդի առօրեայ՝ կենցաղային խնդիրները համարել է երկրի կարեւորագոյն հիմնահարցերը:

«alikonline.ir» - Կառավարութեան շաբաթւայ առիթով, այսօր՝ կէսօրին Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին ընդունել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին եւ կառավարութեան անդամներին:

Հանդիպման ընթացքում կարեւորելով առկայ խնդիրների կարգաւորման նպատակով երկրի պատասխանատուների կողմից առաւել ջանքի ներդրումը՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը տնտեսութիւնն ու ժողովրդի առօրեայ՝ կենցաղային խնդիրները համարել է երկրի կարեւորագոյն հիմնահարցերը. «Անհրաժեշտ է, որպէսզի կողմնորոշումը «նաւթային տնտեսութիւնից» փոխւի դէպի «կենսունակ եւ ժողովրդական» տնտեսութիւն»,- ընդգծել է յեղափոխութեան առաջնորդը:

Անդրադառնալով կառավարութեան շաբաթւան եւ մեծարելով նահատակներ Ռաջայիին եւ Բահոնարին, այաթ. Խամենէին նշել է, որ յիշեալների հոգեբանութիւնն ու վարւելակերպը պէտք է դառնայ ուղենիշ երկրի բոլոր պատասխանատուների համար:

Ողջունելով 11-րդ կառավարութեան գործունէութիւնն ու այն նախարարներին, որոնք այլեւս ներառւած չեն կառավարութեան կազմում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յոյս է յայտնել, որ էներգետիկայի եւ բարձրագոյն կրթութեան նախարարների նշանակումով 12-րդ կառավարութիւնը հնարաւորութիւն կունենայ ամբողջական կազմով իրագործել իր ստանձնած պարտաւորութիւնները: Նա կառավարութեանը խորհուրդ է տւել լաւագոյնս օգտագործել 4-ամեայ պաշտօնավարման ժամանակաշրջանը՝ նշելով, որ դա բաւարար ժամանակ է հիմնարար աշխատանքներ կատարելու համար. «Այս ժամանակաշրջանը բաւարար է հիմնարար աշխատանքներ կատարելու համար, ինչպէս որ Ամիր Քաբիրը դա արեց իր վարչապետութեան երեք տարիների ընթացքում: Հիմա էլ երկիրը նման գործունէութեան կարիքն ունի»,- ասել է այաթ. Խամենէին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նախագահին եւ կառավարութեանը խորհուրդ է տւել աշխատել կրկնակի եռանդով, առանց որեւէ ակնկալիքի եւ թիմային հոգեբանութեամբ, բարձարցնել քննադատութիւն լսելու տարողականութիւնը, ամրապնդել ժողովրդի հետ անմիջական կապը, խուսափել փառամոլութիւնից, նպաստել ժողովրդական ինքնաբուխ նախաձեռնութիւններին, բծախնդրութիւն ցուցաբերել ենթակաների ընտրութեան գործում, շարժւել գիտականօրէն մշակւած յստակ ծրագրով, լինել հետեւողական եւ կենտրոնանալ հիմնական առաջնահերթութիւնների վրայ:

Նա տնտեսութիւնը համարել է երկրի գլխաւոր հիմնահարցը՝ յատուկ ընդգծելով, որ տնտեսական հիմնախնդիրների կարգաւորումն ու հասարակութեան տնտեսական վիճակի բարելաւումը պէտք է դառնայ կառավարութեան բոլոր անդամների գլխաւոր առաջնահերթութիւնը:

Այս համատեքստում այաթ. Խամենէին կարեւորել է յատկապէս երկրի տնտեսութեան բնոյթը նաւթայինից դէպի կենսունակ ու ժողովրդական տնտեսութեան փոփոխութիւնը. «Անհրաժեշտ է, որպէսզի տնտեսութիւնն ազատենք նաւթային կախւածութիւնից: Հաշւի առնելով առկայ ռեսուրսներն ու մարդկային ներուժը սա միանգամայն հնարաւոր է»,- նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականութեան ոլորտին, այաթ. Խամենէին նշել է, որ դիւանագիտութեան ասպարէզում անհրաժեշտ է լինել արագ ու զգօն եւ գործել ճկուն, արդիական մեթոդներով: Նա կարեւորել է աշխարհի բոլոր երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումը՝ երկրի դիւանագիտական կորպուսին խորհուրդ տալով չկենտրոնանալ միայն մի քանի երկրների հետ դիւանագիտական յարաբերութիւնների վրայ միայն:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթից առաջ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին համապարփակ զեկոյց է ներկայացրել 11-րդ կառավարութեան գործունէութեան եւ 12-րդ կառավարութեան նպատակների եւ ծրագրերի մասին:

Յարակից լուրեր

  • Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»
    Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»

    ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Կարօ Փայլանը հանդիպել է Դեմիրթաշի հետ
    Կարօ Փայլանը հանդիպել է Դեմիրթաշի հետ

    Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայագզի պատգամաւոր Կարօ Փայլանը նախօրէին Էդիրնէի բանտում հանդիպել է կուսակցութեան նախկին համանախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հետ, որը շարունակում է կալանքի տակ մնալ 2016 թւականի նոյեմբերից։ 

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ
    Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ

    Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։