Հա

Քաղաքական

27/08/2017

Հանրապետութեան նախագահն ու կառավարութեան անդամներն այցելել են Էմամ Խոմէյնիի դամբարան

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի գաղափարների հետ ուխտի վերանորոգման նպատակով, այսօր՝ առաւօտեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ 12-րդ կառավարութեան անդամներն այցելել են Էմամ Խոմէյնիի դամբարան:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի գաղափարների հետ ուխտի վերանորոգման նպատակով, այսօր՝ առաւօտեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ 12-րդ կառավարութեան անդամներն այցելել են Էմամ Խոմէյնիի դամբարան:

Նախագահն ու կառավարութեան անդամները ծաղկեպսակ են խոնարհել հանգուցեալ Էմամի դամբարանին՝ յարգելով նրա յիշատակը:

Արարաողութեան ընթացքում դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ կառավարութիւնը կուտակած փորձի շնորհիւ, առաւել յուսով եւ գօտեպնդւած ձեռնամուխ է լինելու իրագործելու ժողովրդի պահանջները. «Հանգուցեալ Էմամը մեզ սովորեցրեց, որ Աստծուն եւ կրօնին հաւատքի կողքին, պէտք է հաւատալ նաեւ ժողովրդին: Էմամը մեզ սովորեցրեց, որ կրօնի ամրութիւնը կայանում է ժողովրդի իշխանութեան եւ սեփական ճակատագիրը տնօրինելու շնորհիւ»,- նշել է դոկտ. Ռոհանին:

Հանրապետութեան նախագահն ու կառավարութեան անդամներն այցելել են նաեւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի շիրիմին եւ յարգել նրա յիշատակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։