Հա

Քաղաքական

27/08/2017

Սալիմին՝ Թեհրանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար

Թեհրանի քաղխորհուրդն իր այսօրւայ նիստի ընթացքում Մուստաֆա Սալիմիին ընտրել է որպէս Թեհրանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար:

«alikonline.ir» - Թեհրանի քաղխորհուրդն իր այսօրւայ նիստի ընթացքում Մուստաֆա Սալիմիին ընտրել է որպէս Թեհրանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար: Սալիմիի օգտին քւէարկել են նիստին ներկայ քաղխորհրդի անդամներից 20-ը, մէկ հոգի մնացել է ձեռնպահ:

Մայրաքաղաքի քաղխորհուրդը նման քայլի է գնացել այն բանից յետոյ, երբ ներքին գործերի նախարարը դեռեւս չի ստորագրել Թեհրանի քաղաքապետի պաշտօնում ընտրւած Մոհամմադ Ալի Նաջաֆի նշանակման մասին հրամանագիրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։