Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017 08:20

Մահացել է Էբրահիմ Եազդին

86 տարեկան հասակում մահացել է Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ Մեհդի Բազարգանի գլխաւորած ժամանակաւոր կառավարութեան առանցքային դէմքերից, այդ օրերի արտաքին գործերի նախարար դոկտ. Էբրահիմ Եազդին:

«alikonline.ir» - Օգոստոսի 27-ի երեկոյեան Թուրքիայի Իզմիր քաղաքում, 86 տարեկան հասակում մահացել է Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ Մեհդի Բազարգանի գլխաւորած ժամանակաւոր կառավարութեան առանցքային դէմքերից, այդ օրերի արտաքին գործերի նախարար դոկտ. Էբրահիմ Եազդին:

Ուսանողական շրջանում Եազդին եղել է «Ազգային ճակատ»-ի (Ջեբհէ մելլի) ակտիւիստներից, իրանական 1340 թւականին Մեհդի Բազարգանը, Եադօլլահ Սահաբիի եւ այաթ. Թալեղանիի կողքին առանցքային դերակատարութիւն է ունեցել «Իրանի ազտատութիւն շարժում»-ի (Նեհզաթ ազադի Իրան) հիմնադրման եւ ձեւաւորման գործում:

Յեղափոխութեան օրերին եղել է յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի խորհրդականներից, իսկ յեղափոխութեան յաղթանակից յետոյ եղել է Յեղափոխութեան խորհրդի անդամներից: Ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ ստանձնել է փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտօնները: Եղել է նաեւ առաջին գումարման Իսլ. խորհրդարանի պատգամաւոր:

Ժամանակաւոր կառավարութեան հրաժարականից յետոյ նա եւս հեռացել է իշխանութիւնից:

Դոկտ. Եազդիի հարազտաները տեղեկացրել են, որ նրա յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւնը տեղի կունենայ Թեհրանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։