Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017 09:20

Նաջաֆին ստանձնեց Թեհրանի քաղաքապետի պաշտօնը

Ներքին գործերի նախարարը ստորագրել է Թեհրանի քաղաքապետի պաշտօնում դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆիի նշանակման մասին հրամանագիրը:

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարը ստորագրել է Թեհրանի քաղաքապետի պաշտօնում դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆիի նշանակման մասին հրամանագիրը:

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ մամլոյ խօսնակ Սէյէդ Սալման Սամանին՝ նշելով, որ այս կապակցութեամբ նախարարութիւնը Թեհրանի քաղխորհդի համապատասխան արձանագրութիւնն ստացել էր օգոստոսի 23-ին, ու թէեւ օրէնքը հարցի քննարկման համար սահմանել էր 10 օրեայ ժամկէտ, այդուհանդերձ, հաշւի առնելով մայրաքաղաքի ղեկավարման կարեւորութիւնը նախարարութիւնը հնարաւորինս սեղմ ժամկէտներում կատարեց անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

Այսպիսով դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆին պաշտօնապէս ստանձնեց Թեհրանի քաղաքապետի պաշտօնն ու անցաւ իր պարտականութիւնների կատարմանը:

Յիշեցնենք, որ երէկ՝ օգոստոսի 27-ին Թեհրանի քաղխորհուրդը մինչ Նաջաֆիի նշանակման մասին հրամանագրի ստորագրումը Թեհրանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնավար էր ընտրել Մուստաֆա Սալիմիին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։