Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 08:50

Զարիֆն արձագանգել է ԱՄՆ-ի Միջուկային գործարքից հրաժարւելու մասին Բոլթոնի նախագծին

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արձագանգել է ԱՄՆ-ի Միջուկային գործարքից հրաժարւելու մասին ՄԱԿ-ում այդ երկրի նախկին դեսպան Ջան Բոլթոնի ներկայացրած նախագծին, այն համարելով ծանր պարտութիւն ԱՄՆ-ի համար, որը կարող է միջազգային ասպարէզում ԱՄՆ-ի առաւել մեկուսացման պատճառը դառնալ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արձագանգել է ԱՄՆ-ի Միջուկային գործարքից հրաժարւելու մասին ՄԱԿ-ում այդ երկրի նախկին դեսպան Ջան Բոլթոնի ներկայացրած նախագծին, այն համարելով ծանր պարտութիւն ԱՄՆ-ի համար, որը կարող է միջազգային ասպարէզում ԱՄՆ-ի առաւել մեկուսացման պատճառը դառնալ: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«Ես ծանօթացել եմ պրն. Բոլթոնի նախագծին: Ըստ երեւոյթի նրան չի յաջողւել այն տրամադրել Սպիտակ տանը եւ այդ իսկ պատճառով հրապարակել է մամուլի միջոցով: Այս նախագիծը ծանր պարտութիւն է լինելու ԱՄՆ-ի համար, որը կարող է միջազգային ասպարէզում այդ երկրի առաւել մեկուսացման պատճառը դառնալ»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Ըստ նրա՝ սա առաջին դէպքը չէ, երբ Ջան Բոլթոնը հանդէս է գալիս այս ասպարէզում. «Նախորդ անգամ, 2000-ական թւականներին ամերիկայում հետեւեցին պրն. Բոլթոնի քաղաքականութեանն ու տեսան դրա արդիւնքը: Պրն. Բոլթոնը պէտք է յիշի, որ եթէ նրա որդեգրած քաղաքականութիւնն արդիւնաւէտ լինէր, ապա ԱՄՆ-ն ստիպւած չէր լինի 10 տարի անց բանակցել Իրանի հետ եւ հասնել համաձայնութեան»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ յիշեցնելով, որ Ջան Բոլթոնի վարած քաղաքականութեան արդիւնքում Իրանի սանտիֆիւգների քանակը 200-ից հասաւ 20 հազարի:

«Կարծում եմ, թէ ԱՄՆ-ի ժողովուրդը լաւատեղեակ է պրն. Բոլթոնի եւ նրա նման մտածող անձանց որդեգրած քաղաքականութիւնների ձախողման մասին, եւ այդ իսկ պատճառով էլ նման առաջարկների համար ԱՄՆ-ում այլեւս չկան լսող ականջներ: Միջազգային հանրութիւնն էլ հաստատապէս ԱՄՆ-ին հասկացնել կը տայ, որ նման քաղաքականութեան հետեւելն այդ երկրի առաւել մեկուսացման պատճառն է դառնալու եւ նրանց համար չի ունենալու որեւէ դրական արդիւնք»,- եզրակացրել է դոկտ. Զարիֆը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։