Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 10:00

Հանրապետութեան նախագահ. «Մենք առաջինը չենք խախտելու Միջուկային գործարքը»

12-րդ կառավարութեան աշխատանքի մեկնարկից յետոյ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 29-ին երեկոյեան Իրանի ազգային հեռուստաընկերութեան առաջին ալիքի ուղիղ եթերում հանդէս է եկել առաջին ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականութեանը, տնտեսութեանը եւ հասարակական հարցերին վերաբերող ամենատարբեր թեմաներին:

«alikonline.ir» - 12-րդ կառավարութեան աշխատանքի մեկնարկից յետոյ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 29-ին երեկոյեան Իրանի ազգային հեռուստաընկերութեան առաջին ալիքի ուղիղ եթերում հանդէս է եկել առաջին ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականութեանը, տնտեսութեանը եւ հասարակական հարցերին վերաբերող ամենատարբեր թեմաներին:

ԻՌՆԱ-ն ներկայացրել է Հանրապետութեան նախագահի արտայայտած մտքերի ծաղկաքաղը, որը ներկայացնում ենք ստորեւ.

  • 12-րդ եւ 11-րդ կառավարութիւնների միջեւ ամենամեծ տարբերութիւնն այն անձնաւորութիւններն են, որոնց հետ ես աշխատել եմ անցեալ 4 տարիների ընթացքում եւ նրանց նկատմամբ իմ ճանաչողութեան մակարդակը բարձրացել է:
  • Իւրաքանչիւր նախարար ստիպւած է առնւազն 2 երիտասարդ ընտրեալի նշանակել առանցքային կարեւորութեան պաշտօններում: Նման կերպ պէտք է վարւի նաեւ կանանաց հարցում: Պետական սեկտորի վարչական ղեկավար պաշտօնների առնւազն 30 տոկոսը պէտք է յատկացւի կանանց: 
  • Կառավարութեան ձեւաւորման գործում իմ նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրւել: Քաղաքական հոսանքները միայն իրենց տեսակէտներն են ներկայացրել: 
  • Նախարարների գործունէութիւնն քննարկւելու է եռամսեայ պարբերականութեամբ: Համադրւած աշխատելաոճը կառավարութեան մօտ աշխատանքային սկզբունք է լինելու, այնպէս՝ ինչպէս հաւաքական պատասխանատւութեան գիտակցութիւնը: 
  • Մենք շարունակելու ենք հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին, եւ առաջինը չենք խախտելու այն: Սակայն, եթէ, միւս կողմը խախտի իր ստանձնած պարտաւորութիւնները մենք կը պատասխանենք դրան: Ո՛չ մենք, եւ ո՛չ էլ ՄԱԳԱՏԷ-ն տեղի չենք տալու ճնշումներին: 
  • Մենք ցանկանում ենք հարեւան երկրների հետ ձեւաւորել բարի դրացիական յարաբերութիւններ: Եթէ կան տարաձայնութիւններ, դրանց կարգաւորման միակ ճանապարհը երկխօսութիւնն է: 
  • Թէեւ չուէինք որեւէ վստահութիւն, այդուհանդերձ, հաշւի առնելով Ռիադի յանձնառութիւնը մեր ուխտաւորներին ուղարկեցինք մասնակցելու Հաջի ուխտագնացութեանը: Հաջը կարող է լաւ փորձաքար հանդիսանալ պարզելու համար, թէ ինչպէս ենք կարող կարգաւորել Սաուդական Արաբիայի հետ մեր խնդիրները: 
  • ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքներն ապարդիւն են մնալու: ԱՄՆ-ը ներքին ասպարէզի, Հարաւային Ասիայի, Արեւմտեան Ասիայի եւ ԵՄ-ի հետ կապւած ունի բազմաթիւ խնդիրներ: 
  • Բոլորիցս վեր կանգնած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, ով մշտապէս կարեւորում է առաւել միասնականութիւնն ու համադրւած աշխատանքը: 
  • Ընտրութիւնները համապատասխանում էին բարոյական նորմերին: Մենք ստիպւած ենք գործակցել միմեանց հետ. անհնար է չէզոքացնել մրցակցին: 
  • 1396 թւականին մանր եւ միջին ձեռնարկութիւններին յատկացւելու է 30 հազար մլրդ. թուման արժողութեամբ ֆինանսական վարկեր: Անհրաժեշտ է նւազեցնել վարկաւորման տոկոսադրոյթները. սա 12-րդ կառավարութեան գլխաւոր նպատակներից մէկն է: 
  • Աշխարհում կայ միայն 5 երկիր, որոնք կարող են ստեղծել աւելի քան 600 հազար աշխատատեղ: Դրանցից մէկն Իրանն է: 
  • 12-րդ կառավարութեան նպատակներից մէկն աղքատութեան մակարդակի նւազումն է: Ժողորդին խոստացել եմ, որ 12-րդ կառավարութեան աշխատանքի աւարտին մենք կը վերացնենք բացարձակ աղքատութիւնը: 
  • Եթէ անցեալ չորս տարիների ընթացքում սղաճի ընդանուր մակարդակը կազմել է 50 տոկոս, ապա աշխատավարձերի եւ թոշակների մակարդակը բարձրացել է 60 տոկոսվ: Կան դէպքեր, երբ աշխատավարձերի մակարդակը կրկնապատկւել է: 
  • Անհրաժեշտ է, որպէսզի աշակերտութեանն ուսուցանենք անհրաժեշտ կարողականութիւններ, որպէսզի նրանք կարողանան ծաւալել տնտեսական, հասարակական ու մշակութային գործունէութիւն: 
  • ԶԼՄ-ների մօտ փոխւել է հռետորաբանութիւնը: Խորհրդարանում էլ 11-րդ կառավարութեան շրջանի համեմատութեամբ աւելի դրական մթնոլորտ է ձեւաւորւել: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։