Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 09:40

Զարիֆ. «ՄԱԳԱՏԷ-ի զեկոյցը վկարում է Իրանի հաւատարմութիւնը՝ պայմանագրի կէտերին»

Մոհամմադ Ջաւադ Զարիֆը անդրադառնալով Իրանի միջուկային գործունէութեան մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած հերթական զեկոյցին, իր «twitter»-ի էջում գրառում է կատարել: 

«alikonline.ir»- Մոհամմադ Ջաւադ Զարիֆը անդրադառնալով Իրանի միջուկային գործունէութեան մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած հերթական զեկոյցին, իր «twitter»-ի էջում գրառում է կատարել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած վերջին ցեկոյցը, վկայում են այն մասին, որ Իրանն ամբողջովին հաւատարիմ է իր ստանձնած պարտաւորութիւններին եւ պայմանագրի կէտերին: Այն չի առնչւում ԱՄՆ-ի պաշտօնեաների կամ լոբիստների գաղտնի դրդապատճառներին»,- գրել է դոկտ. Զարիֆը:

Յիշեցնենք որ, օգոստոսի 29-ին կայացած նիստի ընթացքում ներկայացւել է Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի ստանձնած պարտաւորութիւնների կատարման կապակցութեամբ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի եւ ՄԱԳԱՏԷ-ի զեկոյցները: Ներկայացւած երկու զեկոյցներում էլ յստակօրէն նշւած է, որ Իրանը հաւատարմօրէն կատարել է իր ստանձնած բոլոր պարտաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։