Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 14:40

Ղասեմին հերքել է Ասմա Ջահանգիրի զեկոյցը

Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հերքել է մարդու իրաունքների մասին Ասմա Ջահանգիրի զեկոյցը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հերքել է մարդու իրաունքների մասին Ասմա Ջահանգիրի զեկոյցը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Բահրամ Ղասեմին անդրադառնալով զեկոյցին յայտնել է, որ՝ «Իրանը պաշտօնապէս չի ճանաչում՝ Իրանում մարդու իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի յատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրի զեկոյցը, որն կողմնակալ բնոյթ է կրում եւ չի արտացոլում Իրանում մարդու իրաւունքների իրական կարգավիճակը»:

Ղասեմին համոզւած լինելով զեկոյցի քաղաքականացւած նպատակներին շեշտեց որ. «Իրականում զեկոյցը ոչ այլ ինչ է, քան որոշակի երկրների քաղաքականացւած նկատառումները»:

Բահրամ Ղասեմին անդրադառնալով ահաբեկիչներին հովանաւորող երկրներին շեշտեց որ. «Այսօր, միջազգային հանրութիւնը ահաբեկչական խմբաւորմաների կողմից մարդու իրաւունքների ոտնահարման ականատեսն է, որն վկայում է որոշ երկրների քաղաքական կրկնողական եւ ընտրողական մօտեցման մասին: Նման դիրքորոշումների կիրառումը կը յանգեցնի մարդու իրաւունքների հեղինակազրկմանը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։