Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 12:40

Ղասեմի. «Անմեղ բնակչութեան պաշարումն՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարում ռազմական կարեւորութիւն չունի»

«Նկատի առնելով, ԱՄՆ իշխանութեան եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման համագործակցութիւնը, կանանց եւ երեխաների պաշարումն սոյն երկրի կողմից ոչ' այլ ինչ է, քան Լիբանանի կառավարութեան յաղթանակի եւ դիմացկանութեան՝ բացասական ազցեգութիւն գործելու՝ փորձ»:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին սատարելով Լիբանանի կառավարութեան եւ «Հեզբօլլահ»-ի մարդասիրական քայլերը՝ անմեղ ժողովրդի փրկելու հարցում, յայտնել է որ. «Նկատի առնելով, ԱՄՆ իշխանութեան եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման համագործակցութիւնը, կանանց եւ երեխաների պաշարումն սոյն երկրի կողմից ոչ' այլ ինչ է, քան Լիբանանի կառավարութեան յաղթանակի եւ դիմացկանութեան՝ բացասական ազցեգութիւն գործելու՝ փորձ»: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ղասեմին դատապարտելով անցած երկու օրերի ընթացքում, Լիբանանում անմեղ ժողովրդի սպանութեանը ընդգծեց որ. «ԱՄՆ իշխանութիւնները ԴԱԷՇ-ի դէմ գործողութիւններում, օդային պաշարման են ենթարկել՝ կանանց ու երեխաներին, որը երկու յղի կանանց մահւան պատճառ է դարձել: Ինչն էլ, շարունակւելու դէպքում, տարածաշրջանում մարդկութեան աղէտի պատճառ կը դառնայ»:

«Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, եւ նրանց դիմադրող ուժերի ջանքերով, նաեւ Իրանի եւ Ռուսաստանի հովանաւորութեամբ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը ոչնչացման եզրին է կանգնած այսպիսով՝ Սիրիայում եւ Լիբանանում շարունակւում է ահաբեկչական խմբաւորումների դէմ ուժգին պայքարը»,- ասել է Ղասեմին յաւելելով՝ «Մի խումբ կանանց եւ երեխաների անապատում պաշարումն՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարում ռազմական կարեւորութիւն չի ներկայացնում այլ՝ տարածաշրջանում բռնութեան զարգացման եւ ագրեսիայի առիթ է դառնում»:

ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը խօսքն ուղղելով ՄԱԿ-ին յայտնեց որ. «Իրանը լինելով ԴԱԷՇ-ի եւ ահաբեկչութիւնների դէմ պայքարող երկիր, կոչ է անում ՄԱԿ-ին արագ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու անմեղ մարդկանց սպանութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։